17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նա սովորական օլիգարխ չէ

”Տարօրինակ բան չկա այդ հանդիպման մեջ, քանի որ նախագահական ընտրություններում երկրորդ տեղը գրաված թեկնածուն ցանկություն ունի քաղաքական դաշտում դեռևս ակտիվություն չդրսևորող, սակայն ազդեցություն ունեցող ուժերի, այդ թվում ԲՀԿ-ի հետ հանդիպել:

Այդ շարժման մեջ նա չի կարող հաշվի չառնել այդ ուժի դիրքորոշումը”,-Henaran.am-ի հետ զրույցում, վերլուծելով ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպման մոտիվացիան, ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Քաղաքագետը խորհուրդ է տալիս այս հանդիպումը խիստ չգերագնահատել կամ թերագնահատել, ինչպես նաև այս հանդիպումից սպասումներ չունենալ: 

Հարցին, թե ինչով էր պայմանավորված անձամբ Ծառուկյանի մասնակցությունն այս հանդիպմանը, Բադալյանը պատասխանեց. ”Հարցը գնում է նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուի հետ հանդիպման մասին, այդ պատճառով էլ Ծառուկյանն էլ է մասնակցում: Երևի պարոն Ծառուկյանը կարևորել է այս հանդիպումը ու ազատ ժամանակ է գտել”:

Մեկնաբանելով սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի այն տեսակետը, թե Հովհաննիսյանը մենակ է մնացել ընդդիմադիր դաշտում և այդ պատճառով էլ ”փրփուրներից է կառչում”` փորձագետը նշեց.

”Բնական է, որ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ը պիտի ժողովրդի կողքին լինեն: Ձեռքը փրփուրներից գցելու ժամանակն անցել է: Եթե քաղաքական ուժն ուզում է հաղթել, նա պետք է հաղթի քվեարկության օրը դե-յուրե,  որովհետև դե-ֆակտո հաղթած ուժը միայն կարող է իշխանության ձգտել, երբ ունի արտաքին աջակցություն: Այս պահի դրությամբ արտաքին աջակցություն ունի միայն գործող նախագահը թե Ռուսաստանից, թե Արևմուտքից”:

”Իրավունքի և ազատության կենտրոն” Հ/Կ նախագահ Վարդան Հարությունյանը ևս տրամաբանական է համարում այս հանդիպումը: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ Հովհաննիսյանը հույս ունի ստանալ ԲՀԿ-ի աջակցությունը:

”Հայաստանը քրեաօլիգարխիկ երկիր է: նրանք ոչ միայն սովորական օլիգարխներ են, այլև մեր իշխանավորներն են: Հենց դրա համար էլ երկիրը կոչվում է  քրեաօլիգարխիկ: Եթե նա կարծում է, ինչ-որ բան պետք է անի երկրում, ստիպված է հաշվի նստել նրանց հետ:

Ծառուկյանն այսօր Հայաստանում գործող ուժ է, ունի մեծ թվով պատգամավորներ, որոնց աջակցությունը Հովհաննիսյանը պետք է որ ցանկանար ունենալ”,-եզրափակեց Հարությունյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ