17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Րաֆֆին ՍԴ-ին շանս է տալիս /վիդեո/

“Ժառանգության” ներկայացուցիչներ Հովսեփ Խուրշուդյանը եւ Զարուհի Փոստանջյանը, ինչպես նաեւ փաստաբան Կարեն Մեժլումյանը ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը մարտի 4-ին Սահմանադրական դատարան հանձնելուց հետո` հանդիպեցին լրագրողներին:

Բացօթյա ասուլիսում փաստաբանն ասաց, որ սահմանված ժամկետներում դիմումը ընդունվել է, ներկայացվեց ընթացակարգը, ըստ որի` ՍԴ 9 դատավորները  դիմումը կքննարկեն 10 օրյա ժամկետում:

Ինչ վերաբերում է  սպասումներին` Մեժլումյանն ասաց . “Մենք գտնում ենք, որ իրավական հիմքերն առկա են, մնացածը` ինչպես դատարանը կորոշի”: Ըստ փաստաբանի, հիմքերը փաստարկված են 16 էջանոց հայցադիմումի մեջ:

“Բազմաթիվ խախտումներ կան` սկսած ընտրակեղծիքներից, վերջացրած իրավական հիմնավորումներով, այդ թվում նրանով, որ ԿԸՀ-ն այդպես էլ մեր դիմումը մերժեց, կապված շտաբների ու պաստառների ծախսերի  վերահաշվարկի հետ”,-ասաց:

Կարեն Մեժլումյանի խոսքով` այստեղ լուրջ իրավական խնդիր կա, ինչի վրա կանգ են առել նաեւ միջազգային դիտորդները: Դիտարկմանը, թե բոլոր համապետական ընտրությունների ժամանակ, երբ գործը հասել է ՍԴ-ին` վերջինս մերժել է, այս դեպքում ի՞նչ հույսեր կարող են լինել, “Ժառանգության” խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը ասաց, որ իրավական պայքարը չի փոխարինվում քաղաքական պայքարով, սակայն քանի որ կան բոլոր իրավական հիմքերը, սա նաեւ ՍԴ-ի համար շանս է, որպես ինստիտուտ  կայանալու, իսկ ՍԴ անդամներին` հնարավորություն` մաքրել իրենց անունը նախկին կեղծված ընտրությունների լեգիտիմացումից:

Հովսեփ Խուրշուդյանը վստահեցրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակելու է քաղաքական պայքարը եւ իրավական ճանապարհը ընթանալու է քաղաքականին զուգահեռ: Նա հավելեց, որ  այս դիմումով “Ժառանգությունը” պահանջում է վավերացնել  ժողովրդի հաղթանակը:

Իսկ եթե ՍԴ-ն այդուհանդերձ որոշի մերժել, ինչպիսի՞ն կլինեն հետագա գործողությունները` Խուրշուդյանն ասաց. “Մեր գնահատմամբ սա կլինի սահմանադրական իրավունքի հերթական խախտումը: Իսկ եթե այլ որոշում լինի` ապա դա քաղաքական կլինի”:

Խուրշուդյանը ձեռնպահ մնաց նշելու, թե իր կարծիքով ինչպիսին կլինի ՍԴ որոշումը` համարելով դա հուզական գնահատական: Նա միայն կրկնեց` լուրջ իրավական հիմքեր կան: “Ժառանգության” խոսնակն, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին, նշեց, որ թեթեւ իրենք քաղաքապետարանին հայտ են ներկայացրել մինչեւ ամսվա վերջը, սակայն պարտադիր չէ, որ ամեն օր հանրահավաք անեն: Ինչ վերաբերվում է Երեւանի ավագանու ընտրություններին, Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ այս պահին դա առաջնային չէ, առավել եւս , որ որոշում կայացնելու համար դեռ ժամանակ կա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ