16 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ-ն կիսում է համանախագահ երկրների բոլոր հայտարարությունները. ԵԱՀԿ մշտական ներկայացուցիչ

Մայիսի 15-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստին ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը: Անդրադառնալով Մշտական խորհրդում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ելույթին, որի մի հատվածը նվիրված էր ԼՂ հիմնախնդրին, ՀՀ Մշտական ներկայացուցիչը նշեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ դրական առաջընթաց արձանագրելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը ձեռնպահ մնա ռազմատենչ հայտարարություններից, ընդունի ԵԱՀԿ Մինսկի […]

Զանգել ես ինձ, որ ի՞նչ ասեմ … մարզպետները հերքում են իրենց պաշտոնանկության մասին լուրերը

Օրվա մամուլն անդրադարձել է 4 մարզպետի հնարավոր պաշտոնանկությանը: Henaran.am-ը փորձեց նրանցից ճշտել` արդյոք տեղյակ են, որ շուտով համալրելու են գործազուրկների բանակը: Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը ասաց, որ ինքը ոչնչից տեղյակ չէ եւ իրեն չեն ասել այդ մասին: “Զանգել ես ինձ, որ ինչ ասեմ: Ով գրել է, նրան հարցրու”,-ասաց Բարսեղյանը: Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանն էլ խորհուրդ […]

ԲՀԿ-ը մինչև երեկ ընդդիմություն էր, ՕԵԿ-ը երբեք նման կարգավիճակում չի եղել

ՕԵԿ-ը հարգում է մեր քաղաքացիների ընտրությունը, չնայած ամեն ինչ չէ, որ համարում է ճիշտ: “Այն որ ընտրությունները կայացել են, սա արդեն փաստ է, և մենք չենք պատրաստվում դա վիճարկել”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՕԵԿ-ական, Երեւանի ավագանու ՕԵԿ համամասնական ցուցակի երկրորդ համարը` Հովհաննես Շահինյանը: Հովհաննես Շահինյանի դիտարկամբ` 2 տոկոս քվեն, որ ստացավ ՕԵԿ-ը, ոչ թե […]

Սաակաշվիլին նախագահի թեկնածուին համեմատել է Կալիգուլայի ձիու հետ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է կառավարող “Վրացական երազանք” կոալիցիայի կողմից որպես Վրաստանի նախագահի թեկնածու կրթության եւ գիտության նախարար Գեորգի Մագվելաշվիլիին առաջադրելու փաստը: Այդ քայլը նա համեմատել է Կալիգուլայի կողմից իր ձիուն հռոմեական սենատոր նշանակելու պատմական իրողության հետ:  “Կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել, սակայն երբ հռոմեական կայսրը ցանկանում էր իր գերակայությունը ցույց տալ հանրությանը, նա սենատի անդամ […]

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Ստրասբուրգ

Մայիսի 15-16-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ստրասբուրգ, որտեղ կմասնակցի Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը կստանձնի ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը:

ՀՀ ԱԳ նախարարը ելույթ ունեցավ Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում

Մայիսի 14-ին Էդվարդ Նալբանդյանն այցելեց Ֆրանսիայի Սենատ, որտեղ հանդիպում ունեցավ Սենատի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Կարերի հետ։ Հանդիպման ընթացքում արծարծվեցին հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, կարեւորվեց այդ գործընթացում Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների դերակատարությունը:  Անդրադարձ կատարվեց մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի։ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների լուծման […]

Րաֆֆին՝ Ծառուկյանի հետքերով /վիդեո/

Մայիսի 14-ին` Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությանը մասնակցող Ազգային ժողովի “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պատասխանելով Henaran.am-ի հարցին՝ ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնակցում, ասաց՝ նա քաղաքում չի.  ՛՛Հայաստանում է, Երեւանում չի` զբաղված է՛՛: Ինչ վերաբերում է  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի դառնա, ասաց, որ ավելի հավանական էր, որ […]

Ո՞վ է գլխավորելու ՀՀՇ-ը /վիդեո/

Վերակազմավորվող ՀՀՇ-ը կուսակցության նախագահ, առաջնորդ չի ունենալու, այսօր պատասխանելով Henaran.am-ի հարցին, ասաց ՀՀՇ հիմնադիրներից Ալեքսանդր Արզումանյանը: Կարապետ Ռուբինյանն էլ հավելեց, որ եթե որոշվի, որ մի հոգի է ղեկավարելու կառույցը, ապա կմրցակցեն նախագահության համար ժողովրդավարական միջոցներով:  Ամբողջական պատասխանը` տեսանյութում:

Հիմա մեկնաբանե՞մ պարոն Ծառուկյանի ասածները…Բալասանյանը շնորհավորեց ՀՀԿ-ին /վիդեո/

”Գագիկ Ծառուկյանը ո՞րտեղ է նման բան հայտարարել”,-այսօր լրագրողների հետ զրույցում զարմացած հարցրեց Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը, երբ հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այսօր արած հայտարարությանը, թե ԲՀԿ-ն ընդդիմություն չէ: ”Հիմա մեկնաբանե՞մ պարոն Ծառուկյանի ասածները”,-կրկին հարցրեց քաղաքապետը: Henaran.am-ի հարցին, թե ինքն ինչ է կարծում այդ մասին, նա պատասխանեց, որ երբ պատգամավոր […]

Տեր-Պետրոսյանը տեղյա՞կ է նոր ՀՀՇ-ից… գեղի կլո՞ւբ

Վերակազմավորվող ՀՀՇ-ը համագործակցելու է բոլոր ազատական գաղափարախոսության տեր կուսակցությունների հետ, այդ թվում`  ՛՛Հանրապետություն՛՛,  ”Ազատություն” կուսակցությունների հետ, որոնց հետ այժմ ունեն ջերմ հարաբերություններ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեցին նոր ՀՀՇ-ի հիմնադիրներ Կարապետ Ռուբինյանը, Հովհաննես Իգիթյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Արարատ Զուրաբյանը:  Հարցին, թե ով է լինելու ՀՀՇ-ի իրավահաջորդը` իրենք, թե ՀԱԿԿ-ը, Զուրաբյանը պատասխանեց. ”ՀՀՇ-ն մի տուն է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի