19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազատագրում քաղաքացիական պլատֆորմի կոչը

Սույն թվականի փետրվարի 18-ին ՀՀ քաղաքացին իր ընտրական իրավունքի միջոցով հստակ ՈՉ է ասել գործող հանցավոր համակարգին: Չնայած դրան այսօրվա հանցավոր ռեժիմը փորձում է քողարկել համատարած ընտրակեղծիքները: Միևնույն ժամանակ միջազգային դիտորդական առաքելությունները փորձում են լեգիտիմացնել կեղծված ընտրությունները: Հաշվի առնելով վերոնշյալը՝ մենք, որպես ՀՀ ազատ, ակտիվ քաղաքացիներ, չենք ընդունում ԿԸՀ-ի հրապարակած արդյունքները և հայտարարում ենք, որ. […]

Ինչու Րաֆֆին Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջում

Լրագրողները “Ժառանգության” պատգամավորներից այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հետաքրքրվեցին, թե ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը չի պահանջում գործող նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ իր հանրահավաքների ժամանակ սաստում է այդ մասին ժողովրդի բացականչությունները եւ ինչու է նախագահական հետընտրական գործընթացում արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջում: ‘’Պահանջելու հարց չկա, որովհետեւ ժողովուրդը պահանջել եւ ստացել է եւ այն պետք է “դե յուրե” հաստատել’’,-հայտարարեց […]

Մարտի 1-ի համար պատասխանատու է Ռոբերտ Քոչարյանը. Լարիսա Ալավերդյան

“Մարտի 1-ը փակված չեմ համարում: Իմ հարցն այն է եղել, թե ով է տվել հարձակման հրաման: Եթե հրահանգը ավելի ուշ տրվեր, այն պետք է լիներ գրավոր հրաման: Պետք է պարզվի, թե ով է տվել այդ հրամանը լինի գրավոր, թե բանավոր”,-այսօր “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Ժառանգություն” խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով, Մարտի […]

Հանկարծ նորից չկրկնվի …

5 տարի առաջ, 2008թ. մարտի 1-ի գարունը արյունոտ էր: Էլի ընտրություններ էին, էլի հետընտրական զարգացումներ եւ ցավոք ունեցանք զոհեր: 5 տարի անց վերքերը չեն սպիացել, դեռ իրական մեղավորները չեն պատժվել: Միակ հարցը, որ 5 տարի հնչել եւ դեռ հնչելու է` ովքեր են մեղավորները եւ ինչու չեն նրանք պատժվում: Մինչեւ չպարզվի` ովքեր էին մեղավոր 10 զոհի […]

“Ժառանգությունը” պաշտոն չի՞ ուզում

Րաֆֆի Հովհաննիսյանը հատարարել է, որ բարդույթներ չունի եւ պատրաստ է անհրաժեշտության դեպքում հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` անդրադառնալով Արտաշատում Րաֆֆի Հովհաննիսյանի արած հայտարարությանը, որ պատրաստ է կրկին հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Ռուբեն Հակոբյանն ասաց, որ այս հայտարարությանն արձագանքել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը : Անդրադառնալով […]

ԱՄՆ կոնգրեսականները հիշատակել են սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցը

ԱՄՆ-ի Կոնգրեսի` հայերին աջակցող խմբի համանախագահ Ֆրենք Փալոնեն հիշատակել է ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի ջարդերի 25-րդ տարելիցը եւ դատապարտել է շարունակվող բռնությունը եւ վայրագության մթնոլորտը, որին նպաստում է Իլհամ Ալիեւի կառավարությունը, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը: Միաժամանակ Կոնգրեսի անդամները եւս դատապարտել են հայ քաղաքացիների վրա մտադրված եւ պաշտոնապես կազմակերպված եւ ֆինանսավորված հարձակումները եւ Լեռնային Ղարաբաղի […]

“Մոտ եկեք եւ կզգաք ջերմությունը”. Պուտինը` լրագրողին

Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Ֆրասնուա Օլանդը պաշտոնական այցով Մոսկվա է մեկնել, գրում է “МК.ru”-ն: Կրեմլ ժամանած լրագրողներին առաջին հերթին հետաքրքրող հարցն այն էր` արդյոք նրանց առաջին հանդիպումից հետո ՌԴ նախագահի հարաբերությունները ջերմացել են ֆրանսիացու հետ, ով իր նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր “խաղաղեցնել” Պուտինին: Բանակցությունների արդյունքում ստորագրվել է 11 փաստաթուղթ` տարբեր ոլորոտներում համագործակցության հեռանկարներով: Այդ ողջ ընթացքում Պուտինը […]

Լուռ էր ու սակավաթիվ /ֆոտո, վիդեո/

Այսօր վաղ առավոտյան ԵՊՀ-ի դիմաց կրկին դասադուլ էր: Սակայն ի տարբերություն նախորդ օրերի` այս դասադուլը լուռ էր և կոչերով ու պաստառներով չէր ուղեկցվում: Henaran.am-ի հետ զրույցում ՀՊՃՀ ուսանող Լիլիթ Հարությունյանն ասաց, որ որոշել են լուռ անցկացնել դասադուլը, քանի որ այսօր մարտի 1-ն է: Բացի այդ ուսանողները, Լիլիթի խոսքով, ցանկանում են չհրահրել և զերծ մնալ  բախումներից: […]

ԱՄՆ պետքարտուղարը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ուրբաթ օրը պաշտոնական այցով մեկնում է Թուրքիա: Պետքարտուղարի պաշտոնում սա նրա առաջին ուղեւորության 5-րդ փուլն է, հաղորդում է “BBC”-ն: Քերրիի բանակցությունների գլխավոր թեման կլինի հակամարտությունը հարեւան Սիրիայում: Նախօրեին “Սիրիայի ընկերների” խմբի հետ Հռոմում կայացած հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեց, որ սիրիական ընդդիմությունը ամերիկյան կողմից 6 մլն դոլարի չափով օգնություն կստանա:  Օբամայի […]

“Մոսկվայի անվան”-ից` “Մարտի 1-ի”

…Ես կառաջարկեմ ոչ թե քարե կոթող կառուցել, այլ հետեւյալը` Ա. վերանվանել քաղաքապետարանի դիմացի հրապարակն ու պուրակը ներկայիս “Մոսկվայի անվան” կարգավիճակից` Մարտի 1-ի հրապարակ եւ Բ. պուրակում տնկել եւ մշտապես խնամել տասը բարդի` զոհերի քանակով ու անուններով: Կենդանի հիշատակ, որը շարունակելու է օդ ու ազատության մթնոլորտ ստեղծել: Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն է այս մասին նշել “Ֆեյսբուքի” իր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի