16 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երբ Փոքր Մհերը ժայռից դուրս գա…

՛՛Իշխանություններից կարող են դժգոհել, մենք ամենալավը չենք, բայց մեզանից լավն էլ չկա, որպեսզի կարողանան ընտրություն կատարել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է հասարակությունը, որ մշտապես դժգոհում է իշխանություններից, ՀՀԿ-ին տալիս իր ձայների մեծամասնությունը և արտագաղթում: ՛՛Արտագաղթը կարելի է դիտարկել, որ նոր սերունդ է աճում, օտար լեզուներին […]

Մեր ընդդիմությունն էլ, դիմությունն էլ մենք ենք. Գալուստ Սահակյան

՛՛Ընտրությունների գնահատականը արդեն տվել են տեղական դիտորդները և այլ դիտորդներ: Դրանք բավական լուրջ առաջընթաց էին, առավել ևս մոտ հարյուր քվեատուփեր բացվեցին ու արձանագրվեց, որ այն, որ խոսում էին զազրախոսության աստիճան, իրականությանը չէր համապատասխանում: Վեց ամիս առաջ խոսում էին, որ ընտրախախտումներ ու կեղծիքներ են լինելու, բայց որևէ ընտրախախտման մասին չկարողացան փաստարկել, և դա լավ օրից չէ՛՛,-այսօր […]

Մեռնիմ բարեւիդ. /օրվա կադր/

Մայիսի 9-ին` Ստեփանակերտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բարեւեց Ստեփանակերտի նախագահի նստավայրի մոտ հավաքվածներին, ովքեր եկել էին մասնակցելու մայիսյան եռատոնի տոնակատարություններին: Սերժ Սարգսյանը ձեռք մեկնեց Ազգային ժողովի “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին: Բնականաբար, ընդդիմության ներկայացուցիչը բարեւն առավ: 

Տեղեկատվության անվտանգության մասնագետը մեղադրում է ԿԸՀ-ին

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը այսօր մամուլի ասուլիսում տեղեկացրեց, որ ապրիլի 24-ից մայիսի 9-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիների կողմից սպասվելիք հակերային հարձակումները տեղի չունեցան:   “Տարօրինակ է, որ ոչ մի հարձակում չեղավ, և այդ օրերին ավելի հանգիստ էր, քան մնացած` ոչ հատուկ օրերին: Հակառակը` Հայկական կիբեր բանակը ապրիլի 24-ից և մայիսի 9-ը կոտրեց կայքեր, որոնք այդքան […]

Ահմադինեժադին մտրակի 74 հարված է սպառնում

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կարող է բանտում հայտնվել` նախագահի թկնածուների գրանցվելու ժամանակ օրենքը խախտելու համար: Գործող նախագահն ուղեկցել է իր համախոհին եւ, ամենայն հավանականությամբ, իրեն փոխարինողին, ինչը ցուցադրվել է պետական հեռուստատեսությամբ: Սակայն երկրի օրենքն արգելում է նախագահի կողմից ամենաբարձր պաշտոնի ցանկացած թեկնածուի աջակցությունը: Այժմ Ահմադինեժադին սպառնում է 6 ամսվա ազատազրկում, չնայած ըստ օրենքի` նաեւ այլընտրանք […]

Ազատամարտիկները շարժվում են կառավարություն /վիդեո/

Քիչ առաջ Ազատության հրապարակից մեկնարկեց նստացույց անող ազատամարտիկների երթը դեպի կառավարություն: Ինչպես տեղեկացնում է “Henaran.am“-ի թղթակիցը, շաբաթ օրվանից նստացույց անող ազատամարտիկներն այս պահին “Հյուսիսային պողոտայով” քայլում են դեպի կառավարություն: Ազատամարտիկների երթը գլխավորում է արցախյան հերոսամարտի մասնակից Վոլոդյա Ավետիսյանը:  “Henaran.am“-ի հետ զրույցում ազատամարտիկներն ասել են, որ իրենք արցախյան պատերազմում միշտ էլ առաջին գծում են եղել, մեծ […]

“Բարև Երևանը” ընտրությունների արդյունքը կվիճարկի վարչական դատարանում

“Բարև Երևան” դաշինքի համամասնական ցուցակի ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրություններին բացահայտ խախտումների և ԿԸՀ-ի կողմից բազմաթիվ անճշտություններով կայացրած վերջնական որոշման մասին: “Բարև Երևանի” ներկայացուցիչը ասաց, որ նախ իրենք վերահաշվարկի դիմում չեն ներկայացրել, որ ինչ որ մարդկանց ձայներ ավելանան կամ պակասեն.”Մեծ հաշվով մենք գիտեինք, որ որևիցէ բան չի […]

Բրազիլական սերիա՞լ. Էպոսագետի ” գլխին սարքո՞ւմ են”

Վաղը` մայիսի 14-ին տեղի կունենա ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի գործով դատական առաջին նիստը: Այս մասին այսօր հայտարարեց Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը: Նա խոսեց Սեդրակյանի դեմ հարուցված քրեական գործի մասին: ՛՛Գործն ունի երկու թերություն: Առաջինը` մենք վեցհատորանոց գործից չենք կարողանում հասկանալ, եթե նույնիսկ այդ դժբախտությունը պատահել  է, վեց հատորի մեջ փնտրում-փնտրում ենք, […]

Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանում է

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Երեւան է ժամանել Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում մայիսի 13-ին տեղի կունենա Բելառուսի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո նախատեսված են երկու երկրների նախագահների առանձնազրույցն ու պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Բանակցությունների ավարտին տեղի կունենա մի շարք ոլորտներում Հայաստանի եւ Բելառուսի միջեւ համագործակցության զարգացմանն […]

Րաֆֆին շնորհավորեց Սյունիքի մարզպետին

”Իր մեդալի համար շնորհավորում եմ, իր ծառայության համար, որ ունեցել է, ես դրական գնահատական եմ տալիս, բայց բացասական շատ դեպքերի համար, որի հեղինակն ինքը եղել է, ես քննադատում եմ: Անհրաժեշտ է, որ այս հինգ տարվա ընթացքում մենք չունենանք ոչ Սերժ Սարգսյան նախագահ, ոչ Սուրեն Խաչատրյան մարզպետ”,-այսօր Ազատության հրապարակում լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի