16 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բարևում եմ Լևոնին և նույնիսկ ԲՀԿ-ին. Րաֆֆին կլոր սեղանի է հրավիրում /վիդեո/

”Տարբեր մեկնաբանություններ ու քննադատություններ եղան մեկ ամիս առաջ, բայց ես կարող եմ ասել, որ մենք գնահատում ենք այս պահը իր ներուժով ու կարողականությամբ, հայ ժողովրդին, որ փետրվարի 18-ի ասեց, որ հաղթել է: Հայ ժողովուրդը պատրաստ է իր ճանապահով գնալ առանց մարգարեների ու պայծառատեսների, առաջնորդներ պետք են, բայց ժամանակն է, որ մենք մտածենք սերնդափոխության մասին: Ես […]

Ես պարտվեցի … /վիդեո/

Ազատության հրապարակում հրավիրված “Ժառանգության” առաջնորդ  Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը մայիսի 9-ին մեկնարկեց 20 րոպե ուշացումով: Րաֆֆի Հովհաննիսյանը նախ շնորհավորեց ազգային և պետական տոնը. ” 68- տարի առաջ այս օրը մեր պապերի անմնացորդ նվիրմամբ աշխարհը փրկվեց ֆաշիզմից: 21 տարի առաջ մայիս 8-ի լույս 9-ին մեր նոր սերնդի սխրագործությամբ` ներկուսակցական, վերկուսակցական, ֆիդայիններ Կոմանդոս, Մոնթե, Ժիրայր  ասեցին, որ մենք […]

Տիգրան Սարգսյանը շնորհավորում է իր քննադատներին /վիդեո/

Քիչ առաջ Հաղթանակի զբոսայգում Հայրենական Մեծ պատերազմի հերոսներին հարգանքի տուրք մատուցեց նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Լրագրողների հետ զրույցում վերջինս ասաց, որ Հայրենական Մեծ պատերազմի մասին լսել է դեռեւս իր պապիկի պատմություններից: Նա շնորհավորեց վետերաններին տոնի կապակցությամբ` ցանկանալով քաջ առողջություն, հաջողություն: Վարչապետը պատմեց, որ երբ գերագույն մարմնում քննարկումներ էին ընթանում մայիսի ինը չնշելու վերաբերյալ, սուր խոսակցություններ […]

Փոշմանե՞լ է. Սասունը եղել է եւ կմնա Սերժ Սարգսյանի մարտական ընկերը /վիդեո/

Շատ ջրեր են հոսել 2008-ի դեպքերից, երբ այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանի խրամատի ընկերը` “Սասուն” ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը լքեց “նավը”` հայտնվելով Ազատության հրապարակում: Ասում էր` “մարմնի ասկոլկեքը այնքան չեն խոցում իրեն, որքան իշխանության ապօրինությունները” : Հինգ տարի անց Սասունն այլեւս Ազատության հարթակի տղաների հետ չէ: Ասում է` երբեք ՀԱԿ չի եղել, համաժողովրդական շարժման կողքին […]

Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի արդյունքում գրանցված փոփոխությունները

Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա այսօր` մայիսի 9-ին, իրականացված 21 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքների ավարտին թվով 11 տեղամասերի արդյունքներում կողմ ձայների որեւէ փոփոխություն չի գրանցվել: Մնացած ընտրական տեղամասերում ոչ էական փոփոխությունների արդյունքում` “Առաքելություն” եւ “Հայ Յեղափոխական Դաշնակցություն” կուսակցություններին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերը մնացել են անփոփոխ, “Բարգավաճ Հայաստան” […]

Տեր-Պետրոսյանը հունից դուրս եկավ` Դուք Սերժի կողմնակիցն եք … /վիդեո/

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը պայքարն է համարում հաղթանակի գրավականը: Այս մասին նա այսօր ասաց ”Հաղթանակի” զբոսայգում լրագրողներին:  ”Մենք հինգ տարի ասել ենք, որ էս գողերից ու ավազակներից պետք է ազատվենք, սա գրավական չէ, սա խնդիր է, նպատակ է”,- ասաց առաջին նախագահը: Լրագրողների դիտարկմանը, որ իր պայքարն անարդյունք է ինչպես հիմա, այնպես էլ […]

Շուշանը կտեղափոխվի Արցա՞խ

Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը մայիսի 9-ին Արցախում տոնական միջոցառումների շրջանակներում մասնակցեց Շուշիի կերպարվեստի թանգարանի բացմանը: Երգչուհին ոգեւորված էր ներկայացված գեղանկարներից. Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ տաղանդավոր մարդիկ, ստեղծագործող պատանի կադրեր շատ կան Արցախում: Սա այնքան էր ոգեւորել Շուշան Պետրոսյանին, որ ընկերներին ցույց էր տալիս Մարտակերտի ստեղծագործող երեխաների գեղանկարները: “Ես ուղղակի […]

Սերժ Սարգսյանը մասնակցեց Շուշիի կերպարվեստի թանգարանի բացմանը /վիդեո/

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 9-ին այցելեց նաեւ Շուշի: Այստեղ նա ծաղկեպսակ ու ծաղիկներ է դրել Տանկ-հուշարձանի պատվանդանին եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Սերժ Սարգսյանը մասնակցել է նաեւ Շուշիի կերպարվեստի թանգարանի բացման արարողությանը:  Թանգարանում տոնական տրամադրությունը պահպանում էր Արցախի կամերային նվագախումը՝ դիրիժոր Գեւորգ Մանուկյանի ղեկավարությամբ: Շուշիից հաղորդում է […]

Մե քեֆ, մե ուրախություն … /օրվա կադր, վիդեո/

Այսօր Հաղթանակի զբոսայգում էր նաև Երևանի վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա այստեղ ժամանեց ԱԻ նախարար, Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ-ի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանի հետ միասին:  Նախկին մրցակիցները միասին քայլում էին և բավական ուրախ զրուցում:

Հաստատակամորեն շարունակելու ենք կառուցել ավելի ուժեղ, ավելի ապահով ու բարեկեցիկ հայրենիք. Հովիկ Աբրահամյան

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի օրվա կապակցությամբ, մասնավորապես նշելով. “Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ: Խորհրդանշելով տարբեր ժամանակների մեր հաղթանակները՝ այս տոնը միաժամանակ միավորում է տարբեր սերունդների՝ վկայելով նրանց բոլորի համար ընդհանուր՝ հայրենիքի նկատմամբ անշահախնդիր սիրո եւ նվիրումի, անկոտրում ոգու, սեփական ուժերին հավատալու եւ ապագայի հանդեպ վստահության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի