15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանի նման կոռումպացված երկիր անհնար է պատկերացնել. գերմանացի պատգամավոր

՛՛Ենի Ադրբեջան՛՛ իշխող կուսակցության համագումարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի թեկնածությունն առաջադրել են երրորդ ժամկետի համար:

Ադրբեջանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013թ. հոկտեմբերին: Իլհամ Ալիեւը նախագահ է դարձել 2003 եւ 2008թթ., իսկ նախագահական աթոռը ժառանգություն էր ստացել հորից՝ Հեյդար Ալիեւից:

՛՛Ի՞նչ ընտրություն: Ադրբեջանում ընտությունն ասվածն ուղղակի գոյություն չունի: Ես ոչ մի ակնկալիք չունեմ Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրություններից“,- այս մասին Henaran.am թղթակցի հետ զրույցում ասել է գերմանացի պատգամավոր, Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի անդամ Վիոլա ֆոն Քրամոնը:

՛՛Ադրբեջանի նման այդ աստիճան կոռումպացված երկիր անհնար է նույնիսկ պատկերացնել: Տնտեսությունն ամբողջովին գտնվում է կլանային համակարգի ձեռքում:

Բաքվի իշխանություններն առհասարկ չեն հարգում Եվրախորհրդի արժեհամակարգն ու նորմերը, որոնց տակ պաշտոնական Բաքուն դրել է իր ստորագրությունը: Ընդդիմությունն այդ երկրում չունի ոչ մի հնարավորություն, ակտիվիստները ձերբակալված են, լրատվադաշտն ուղղակի մեռած վիճակում է“- նշել է գերմանացի պատգամավորը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ