12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

‘’Тихо, как в гробу”. ”Բարեւ revolution” -ը Վանաձոր չի հասել

Այսպես ասած “բարեւrevolution”-ը գոնե դասադուլի ձեւով մարզեր, մասնավորապես Լոռի չի հասել: Henaran.am-ի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Վանաձորի պետական մանկավարժական համալսարանը ռուսի ասած ‘’тихо, как в гробу” վիճակում է: Ամեն ինչ հանգիստ է, դասերն ընթանում են բնականոն հունով, դասադուլների կոչեր անգամ չկան: Ուշագրավ է, որ նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանը Վանաձորում զգալի ձայներ հավաքեց ու հաղթեց գործող […]

Սաքունցը նամակ է գրել Օբամային

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նամակով դիմել է ԱՄՆ նախագահին, որը ներկայացվում է ստորեւ. Հարգելի պարոն նախագահ, Այսօր հայկական ԶԼՄ-ներով տարածվեց Ձեր շնորհավորական ուղերձը ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում 2013 թվականի փետրվարի 18-ին նախագահական ընտրությունների արդյունքում վերընտրվելու կապակցությամբ: Ձեր շնորհավորանքը տեղի ունեցավ այն պահին, երբ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը տարածեց /2013 թ. մարտի […]

Ո՞ր մեկն է իսկական Ջոն Քերին. Ամերիկայի նոր պետքարտուղարը

Մի քանի շաբաթ առաջ, երբ սենատոր Ջոն Քերիի անունն առաջին անգամ հիշատակվեց որպես պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հնարավոր իրավահաջորդ, ես հայերին զգուշացրի` չափից ավելի չոգեւորվեն, որ հայ համայնքի “լավ բարեկամը” կարող է ստանձնել նման ազդեցիկ պաշտոն: Շատ ժամանակ չպահանջվեց, որպեսզի զգուշության մասին իմ խոսքերը լիովին արդարացվեին: Չնայած հայկական հարցերի առնչությամբ Ջոն Քերիի աջակցության 30-ամյա տարեգրությանը, անցյալ շաբաթ, նոր պաշտոնն ստանձնելու հենց սկզբում նա ապացուցեց, […]

Քուշկյանի տեղը չէ. ով կգլխավորի ԲՀԿ ցուցակը

Henaran.am-ի տեղեկություններով, “Էրեբունի” բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, ԲՀԿ-ական Հարություն Քուշկյանը հրաժարվել է գլխավորել Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը: Նրան անձամբ նման առաջարկ արել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, սակայն Քուշկյանը պատճառաբանել է, որ ավագանին իր տեղը չէ: Նկատենք, այս օրերին ակտիվացել են խոսակցությունները, որ Քուշկյանը լքելու է ԲՀԿ-ն: Նման խոսակցություններ սկսվեցին շրջանառվել նաեւ նախագահական […]

Ինչ է ակնարկել Օբաման Սերժ Սարգսյանին

՛՛Իշխանությունն այդ ընտրություններում միայն մի բանում ճիշտ դուրս եկավ: Պայքարը երկրորդ տեղի համար էր, բայց հարցն այն էր, թե ով էր զբաղցնելու այդ տեղը:  Իշխանության թեկնածուն է զբաղեցրել երկրորդ տեղը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցից պարզ է դառնում, որ Րաֆֆի Հովհաննիսյանն է հաղթել նախագահական ընտրություններում՛՛,-այսօր ասուլիսում ասաց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը: ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը համաձայնեց, որ […]

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթը

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով մարտի 5-ին եռօրյա պաշտոնական այցով ՀՀ կժամանի Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում Բունդեսթագի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Բունդեսթագի նախագահը եւ նրա գլխավորած պատվիրակությունը խորհրդարանում […]

Րաֆֆին Լեւոն չէ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն, այսօր լրագրողների հետ հանդիպմանը, համեմատելով 2008-ի եւ այս նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական զարգացումները՝ ասաց, որ կան և նմանություններ, և տարբերություններ: Նմանությունն ըստ պատգամավորի` այն է, որ երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն չի ընդունում ընտրությունների արդյունքները, իսկ տարբերությունը, որ “այս անգամ բողոքի շարժումը ընդգրկել է ամբողջ հանրապետության տարածքը”: Ասուլիսի մյուս բանախոսը՝ […]

Ասադը մեղադրել է բրիտանական կառավարությանը

Սիրիական ընդդիմությանը հաջողվել է գրավել Հալեպի մոտ գտվող ոստիկանական ակադեմիայի “մեծ մասը”` համաձայն ընդդիմության ակտիվիստների տվյալների, հաղորդում է “Reuters”-ը: “Սիրիայում մարդու իրավունքների հարցերով դիտորդական խորհրդի” ներկայացուցիչերի խոսքով` 2 կողմն էլ լուրջ կորուստներ են ունեցել: Վերջին 8 օրվա ընթացքում ընդհանուր առմամբ զոհվածների թիվը 200 է, որից 120-ը Բաշար ալ-Ասադի զինվորներն են:  Ընդդիմության ներկայացուցիչներն իրենց հերթին պնդում […]

Կխլեն ու կրկին կունենանք նույն տխուր պատկերը

Սերժ Սարգսյանին հղած Բարաք Օբամայի շնորհավորանքից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը համակերպվում է, քանզի ունի եռակի փորձը՝ Վազգեն Մանուկյան, Ստեփան Դեմիրճյան, Լեւոն Տեր Պետրոսյան,՝ միայն բռնության է հանգեցրել… Ու սկսում է լուրջ պատրաստվել Երեւանի քաղաքապետի ընտրություններին…. Շատ լուրջ… դա շատ հեշտ է ու շատ բարդ է…. Հանրապետականների հաղթաթուղթը Տարոն Մարգարյանն է՝ ու միայն հենց ինքը… Ընդդիմությունը նրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի