10 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

“Եթե մեզ չեք սուբսիդավորում, ինչ ՀԱՊԿ, ինչ Մաքսային միություն”

ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը կարծում է, որ այն, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չմասնակցեց ՀԱՊԿ նախագահների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, ունի իր քաղաքական պատճառները: Այս մասին այսօր Կարապետյանն ասաց  լրագրողների հետ հանդիպմանը: Նա նշեց, որ վարչապետը հայտարարել էր, որ գազը 30%-ով սուբսիդավորելու են, սակայն դեռևս չգիտի, թե ինչ միջոցներով: Կարապետյանի կարծիքով՝ Հայաստանն այդ գումարը ցանկանում է […]

Գերմանացի ցեղասպանագետը արժանացավ ՀՀ նախագահի մրցանակի /վիդեո/

Մայիսի 29-ին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդնելու անվանակարգով ՀՀ նախագահի մրցանակի արժանացավ նաեւ գերմանացի նշանավոր հայագետ, ցեղասպանագետ, իրավապաշտպան Թեսսա Հոֆմանը: “Ի դեմս տիկին Հոֆմանի, այսօր մենք ճանաչում ենք եվրոպական ու գերմանական հումանիստական ավանդույթը, որն իր ձայնն էր բարձրացնում տառապանքի ուղիներ անցնող հայ ժողովրդի համար”,- իր խոսքում ասաց նախագահ Սերժ Սարգսյանը: Թեսսա Հոֆմանը ավելի […]

Հովիկ Աբրահամյանը դիմավորեց Քուվեյթի ԱԺ նախագահին /ֆոտո, վիդեո/

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ  Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդի  գլխավորած պատվիրակությունը:  Այսօր պատվիրակությունը հյուրընկալվել էր Ազգային ժողովում: Վերջիններիս դիմավորեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քուվեյթի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Մանրամասները` տեսանյութում:

“Սեւ ամպեր” մարզպետների գլխին. “ԿՌՈւ”-ն բացահայտում է /վիդեո

Հայաստանի ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը սկսել է նոր ոճով ու թափով աշխատել: Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, նախարարության վերահսկողության վարչությունը միաժամանակ ստուգումներ է սկսել բոլոր մարզպետարաններում: Իսկ մարզպետարաններում արդեն բավական չարաշահումներ են հայտնաբերվել :  Մայիսի 28-ին Սարդարապատում փորձեցինք Դավիթ Սարգսյանից ճշտել` մասնավորապես ինչ քայլեր է պատրաստվում իրականացնել եւ ինչպես է աշխատելու: Նորանշանակ նախարարը 3-4 ամիս ժամանակ […]

Սիրիական ընդդիմությունը նախագահից հրաժարականի ամսաթիվ է պահանջում

Սիրիական ընդդիմությունը շարունակում է պահանջել երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականը: Ընդդիմությունը պնդում է, որ Սիրիայի վերաբերյալ Ժնեւում կայանալիք համաժողովին Ասադը հայտարարի իր պաշտոնաթողման ամսաթիվը: Սիրիական Ազգային կոլաիցիայի տարածած հաղորդագրության մեջ ասվում է նաեւ, որ կազմակերպությունն աջակցում է հակամարտության կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերը: Հակամարտության կարգավորման գլխավոր նախապայմանն ընդդիմադիրներն անվանում են Ասադի, ռազմական հրամանատարության […]

Երեւանում կգումարվեն ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի եւ Բյուրոյի նիստերը

Մայիսի 16-ից վեց ամիս ժամկետով Հայաստանը կնախագահի ԵԽ Նախարարների կոմիտեն: Այս կապակցությամբ այսօր` մայիսի 30-ին, եւ վաղը` մայիսի 31-ին, Երեւանում կգումարվեն ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի եւ Բյուրոյի նիստերը: Նիստերին կմասնակցի ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը, ով իր այցի շրջանակներում կայցելի Ծիծեռնակաբերդ, ինչպես նաեւ կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի […]

Մամեդյարովը քննարկել է ԼՂ խնդիրը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նախօրեին ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հաղորդում է “АПА”-ն, հանդիպմանը քննարկվել են ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները, հայ-ադրբեջանական հակամարտությունը եւ տարածաշրջանային հարցեր: Անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը` Մամեդյարովը նշել է, որ հակամարտությունը խոչընդոտում է տարածաշրջանային կայունությանը եւ խաղաղությանը: Նա ընդգծել է, որ “հակամարտության կարգավորման համար առաջին հերթին անհրաժեշտ […]

Ամերիկացիները չեն սպանել բեն Լադենին

Ուսամա բեն Լադենի նախկին թիկնապահը հերքել է համար մեկ ահաբեկչի ոչնչացման տարբերակը, հաղորդում է “НТВ”-ն: Նրա խոսքով` “Ալ-Քաիդայի” նախկին ղեկավարն ինքնասպան է եղել`ամերիկացիներին գերի չընկնելու համար: “ԱՄՆ նախագահը ստել է, երբ ասել է, որ բեն Լադենին հուղարկավորել են ծովում”,-հայտարարել է Նաբիլ Նաիմ Աբդել Ֆաթահը: Նա հավելել է նաեւ, որ վերջին 10 տարվա ընթացքում “Ալ-Քաիդայի”  ղեկավարը […]

Պետք չէ կրկնել Ասադի ու Քադաֆիի սխալները. ում նկատի ունի Կուրղինյանը /վիդեո/

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը ևս պիտի ներկա լիներ Հայաստանի քաղաքագետների միությունում կայացած քննարկմանը, որին մասնակցում էր մոսկվաբնակ քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը: Վերջինս այդ հանդիպման ժամանակ անդրադարձավ ոչ միայն Եվրոպային, եվրապական արժեքներին, ՌԴ-ին, այլև հետևյալ կոչն արեց. ”Բացեք աչքներդ, պետք չէ կրկնել Ասադի ու Քադաֆիի սխալները: Նրանք էլ էին հավատում, որ Արևմուտքը կսատարի արմատական իսլամիստներին”:  Henaran.am-ը Շաքարյանցից հետաքրքրվեց, թե […]

Սերժ Սարգսյանը արքայազն Չարլզի հետ մասնակցեց համերգի /վիդեո, ֆոտո/

Քիչ առաջ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում սկսվեց ”Երևան, իմ սեր” բարեգործական համերգը, որին մասնակցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ և Ուելսի արքայազն Չարլզի հետ: Henaran.am-ի թղթակիցը հայտնում է, որ այստեղ են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը , վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը , Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տիկնանց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի