22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

“Բարև Երևանը” չծափահարեց Տարոնին

Այսօր` հունիսի 8-ին կայացավ Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը:

Անդրանիկ  նիստին ներկայացել են ավագանու 64 ավագանու անդամՍահմանված կարգի համաձայն  նիստը վարեց ավագանու ամենատարեց անդամը`ՀՀԿ խմբակցությունից Աստղիկ Գևորգյանը:

Նիստը վարողը կրկին անգամ հիշեցրեց, թե որ կուսակցությունից և դաշինքից քանի մարդ է ընտրվել և աշխատելու Երևանի ավագանու կազմում.” ԲՀԿ ընտրական ցուցակից ավագանու անդամ է ընտրվել 17 անդամ, ՛՛Բարև Երևան՛՛ դաշինքից` 6 անդամ, ՀՀԿ-ի ընտրական ցուցակից` 42 անդամ”,-նշեց Աստղիկ Գևորգյանը:

Աստղիկ Գևորգյանը  փաստեցա, որ քանի որ  ՀՀԿ-ն 50 տոկոսից ավելի ձայն է ստացել ընտրություններին, հետևաբար ՀՀԿ-ի  ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող Տարոն Մարգարյանը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ:

 Ի դեպ, Տարոն Մարգարյանի ուղղված շնորհավորական ծափերին չի միացել միայն ՛՛Բարև Երևան՛՛ դաշինքը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ