27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աշխարհը երես է թեքում Թուրքիայից

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը “Հենարան”  մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ խոսեց Ստամբուլի բնապահպանական շարժման հետևանքով բավականին ծավալուն շարժման վերաճած  գործողությունների մասին:

Վերջին շրջանում  բնապահպանական շարժման մասնակից հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ` բողոքելով Գեյզի  այգում կատարվող շինարարությունից:

“Ամբողջ երկիրը եթե ասենք դուրս է եկել այդ այգու պահպանության համար,  ճիշտ չի լինի: Էրդողանը հաստատ խոշոր զիջումների չի գնա, մարդիկ էլ իրենց հերթին չեն զիջի, մանավանդ որ շարժման ակտիվիստներից ձերբակալվածներ կան”, ասաց թուրքագետը:

Թուրքագետը  տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ շարժումը փոքր ինչ հանդարտվել է: Քանի որ Էրդողանը հնարավորինս մեղմել է իր նախնական մարտավարությունը : Էրդողանը սկզբում պնդել է, որ Գեյզի այգին քանդվելու է` և տարածքում կառուցվելու է հրետանային զորանոց, որի մի հատվածը կլինի հյուրանոց, մի մասը առևտրի կենտրոն:Հիմա փոխել է արդեն նախկինում արած իր հայտարարությունների տեքստը, ասում է տարածքը այդքան մեծ չի լինի որ հյուրանոց կառուցվի,ծառերը շատ կլինեն”:

Թուրքագետի դիտարկմամբ շարժումը կարելի է որակել, որպես հակաէրդողանական շարժում:

 Անդրանիկ Իսպիրյանը խոսեց նաև այն փաստի մասին, որ շարժման մեջ ներգրավված է նաև ազգությամբ հայ Ալեն Մարգարյանը, որը “Պեշիկթաշի-չարշի” ակումբի ղեկավարն է.”Ոստիկանության դեմ ամենադաժան բախումների կիզակետում հենց Չարշն ակումբն էր, իշխանությունները քաղաքացիական աննախադեպ դիմադրության հանդիպեցին, որը որպես առիթ փորձեցին օգտագործել նաև ընդդիմադիր կուսակցությունները թե քեմալականները և թե ազգայնականները”,-ասաց Անդրանիկ Իսպիրյանը:

Անդրանիկ Իսպիրյանը գնահատական տվեց նաև միջազգային արձագանքին: Նշեց,որ անգամ այն երկրները որոնք համակիր են եղել Էրդողանի վարած քաղաքականությանը այս անգամ այլ դիտարկումներ են արել.”Մարոկկոյի թագավորը հրաժարվեց ընդունել նրան, նույն Ալժիրում տեղի ունեցան բողոքի ցույցեր, թունիսում հրաժարվեցին բռնապետի հետ նստել ճաշի, իսկ ԱՄՆ և Եվրոպայի արձագանքը բավականին անսպասելի էր Թուրքիայի համար: ԱՄՆ սենատոր Ջոն Մաքqեյնը,ով հայտնի է թուրքամետ հայացքներով Էրդողանին համեմատել է բռնապետի հետ”:

Անդրանիկ Իսպիրյանի գնահատմամբ Թուրքիայում սկսված գործողությունները աշխարհին Թուրքիայի դեմքը ցույց տալու լավագույն դրսևորում է:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ