24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հարուստ Ադրբեջանում աղքատությունը մշակույթ է դարձել

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատրաստվող հայցին, ըստ որի Ադրբեջանը պատրաստվում է համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ պահանջել Հայաստանից 300 միլիարդ դոլար փոխհատուցում` տարածքների և փախստականների առնչությամբ: 

՛՛Պատրաստվող հայցում խոսվում է 20% տարածքների մասին, սակայն պարզ է, որ այդտեղ կա սխալ. 86 հազ. քառ. կմ-ի դիմաց այժմ իրենք ունեն վերահսկողություն 75 հազ. քառ. կմ-ի վրա, ինչը չի կարող լինել 20%: Մյուս կողմից նշվում է 1 միլիոն փախստականների մասին, որը ևս հնարավոր չէ, քանի որ շատ ուսումնասիրություններ փաստել են, որ ադրբեջանցի փախստականների թիվը չի կարող լինել 570 հազարից ավել՛՛:

Տիկին Ալավերդյանը Ադրբեջանի պահվածքը հիմնավորեց մի քանի կողմերով: Առաջինը` Ալիևը փորձում է դրանով ևս մեկ անգամ ցույց տալ սեփական հանրությանը, թե պայքար է տանում հողերի համար, քանի որ ունի խնդիր նորից ընտրվելու նախագահի պաշտոնում: Մյուս հիմքը նման քայլի, նախկին պատգամավորի համոզմամբ, կրկնօրինակելու խնդիրն  է:

՛՛Հայոց ցեղասպանության վերաբերյալ շատ կազմակերպություններ պահանջներ են դրել Թուրքիայի դեմ բավականին մեծ գումարներ փոխահատուցելու համար, և այժմ էլ Ադրբեջանն է փորձում նման քայլեր անել՛՛:

Մարդու իրավունքների առաջին պաշտպանը նկատեց, որ չնայած Ադրբեջանի հարստություններին, այնտեղ աղքատությունը դարձել է մշակույթ:

՛՛Փաստաթղթերում ներկայացվում են հայկական ուժեր, այլ ոչ Հայաստան պետություն, այնպես որ այս կողմով ևս Ադրբեջանի հայցի հիմքերը հիմնավոր չեն կարող լինել՛՛,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ