14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

՛՛Սերժ Սարգսյանի համար շատ դժվար է լինելու՛՛

Կառավարությունը որոշեց, նախագահն էլ վավերացրեց՝ իր դիմումի համաձայն 2001 թվականից Սյունիքը ղեկավարող Սուրիկ Խաչատրյանն ազատված է մարզպետի պաշտոնից: Բազմաթիվ հարցերի տարափի մեջ ամենահրատապը նոր մարզպետի հարցն է: Ով պետք է փոխարինի Սուրիկ Խաչատրյանին:

Պատասխանելով Henaran.am-ի հարցին՝ ԱԺ պատգամավոր, ՛՛Ժառանգական՛՛ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ Սյունիքի նման կարեւոր ստրատեգիական նշանակություն ունեցող մարզի ղեկավարի ընտրությունը հեշտ չի լինելու.

՛՛Սերժ Սարգսյանի համար շատ դժվար է լինելու: Սյունիքը կարեւոր մարզ է, այստեղ վեց քաղաք կա, այստեղ է գործում հանրապետության թիվ մեկ խոշոր հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, այս մարզի ստրատեգիական նշանակությունն ավելի քան կարեւոր է: Փաստորեն, ստեղծվել է մի իրավիճակ, երբ հրաժարվելով հնից՝ նա չունի նորը՛՛,-ասաց Զարուհի Փոստանջյանը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ