19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Թուրքական հատուկ նշանակման ջոկատները ներխուժել են Թաքսիմ /վիդեո/

Հունիսի 11-ի վաղ առավոտյան թուրքական հատուկ նշանակման ջոկատի աշխատակիցները հավաքվել են Ստամբուլի կենտրոնական փողոցում, որը տանում է դեպի Թաքսիմ հրապարակ` դիմադրություն ցույց տալու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության դեմ դուրս եկած ցուցարարներին:

Ջոկատի աշխատակիցներն արդեն անցնում են բարիկադները, որոնք կառուցված են ցուցարարների մշտական հավաքների վայրում, հաղորդում է “Интерфакс”-ը:

Բողոքի ակցիաները, որոնք ի սկզբանե կազմակերպվում էին իբրեւ բողոք Ստամբուլի Գեզի զբոսայգում առեւտրի կենտրոն կառուցելու դեմ, իսկ ավելի ուշ վերածվեցին հակակառավարական ցույցերի, շարունակվում են արդեն 12 օր: 

Վաղը` հունիսի 12-ին, նախարարների կաբինետի ղեկավարը մտադիր է բանակցություններ անցկացնել ցուցարարների  ներկայացուցիչների հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ