17 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ազնիվ, համեստ, մարդամոտ Տարոնը հուսախաբ չարեց եւ նորից երդվեց /ֆոտո, վիդեո/

Հունիսի 11-ին Երևանի ավագանու հատուկ նիստում  տեղի ունեցավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդման արարողությունը: Նիստը բացեց տարիքով ամենաավագ անդամը` Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը:

Երդման տեքստը կարդալուց հետո Երևանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանը Երևանի պատմության թանգարանից բերված հատուկ լանջաշղթան հանձնեց Երեւանի վերընտրված քաղաքապետին՝ Տարոն Մարգարյանին: Ստորագրված երդման տեսքտը ի պահ տրվեց Երևանի պատմության թանգարանին:

Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը օրհնանքի խոսքը հղելուց առաջ հիշեցրեց 2 տարի առաջ Տարոն Մարգարյանի երդման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած խոսքը`  Տարոն հուսախաբ չանես .” Տիար Մարգարյանը աշխատեց ապացուցել, որ ի վիճակի է Երևանը զարգացնելու “,-ասաց Կճոյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորելով վերընտրված քաղաքապետին՝ ցանկություն հայտնեց, որ նա և Երևանի ավագանին կարողանան լուծել մայրաքաղաքի առջեւ ծառացած խնդիրները:

“Շնորհավորում եմ ավագանու եւ քաղաքապետի ընտորւթյունների բարեահաջող ավարտի կապակցությամբ։ Այո՛, ՀՀԿ-ն վստահեց Տարն Մարգարյին գլխավորել իր ցուցակը Երեւանի ավագանու ընտրություներին, շնորհակալ եմ բոլոր երեւանցիներին, որ վստահեցին Տարոն Մարգարյանին եւ տվեցին իրենց ձայների գերակշիռ մասը”,- ասաց նա։

Սերժ Սարգսյանի խոսքով վստահեցին Տարոն Մարգարյանին,  քանի որ նա իր պաշտոնավարման  նախորդ տարիներին  իրեն դրսեւորել էր որպես համեստ, ազնիվ, մարդամոտ եւ Երեւանի խնդիրներով մտահոգ քաղաքապետ:

Հանդիսավոր նիստին մասնակցեցին Հայաստանի օրենսդիր եւ գործադիր իշխանության ներկայացուցիչները, Ամենայն Հայոց Կաթողիկոսը: 

Խորհրդարանի ՀԱԿ, ԲՀԿ, “Ժառանգություն”, ՀՅԴ խմբակցություններից ոչ մեկը ներկա չէր: Ավագանու ԲՀԿ խմբակցությունը ամբողջ կազմով մասնակցեց հատուկ նիստին:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ