08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Իմ գործով դուք մի զբաղվեք. Արգամիչը` պատգամավորներին

”Կառավարությունը գործում է հասարակության դեմ՛՛,-այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:

Պատգամավորին զայրացրել է, որ կառավարության կայքէջում հրապարակում է եղել Գորիսի դեպքերի հետ կապված: Ըստ նրա՝ այդ կայքէջը պետք է ծառայի կառավարությանը, և ՛՛ոչ թե ինչ-որ անձանց շահերին: Սա մեր կառավարության  պատկերն է, ամեն ինչ թարս է մեզ մոտ, մեր բարոյական արժեքները օր օրի փոխվում են՛՛,-ասաց պատգամավորը:

Փաստանջանւը հիշեցրեց, որ այս օրերին դատական համակարգի ապօրինությունների դեմ ընդվզում են փաստաբանները, իսկ քաղաքացիները չգիտեն ինչպես հասնել իրենց ոտնահարված իրավունքների վերականգնմանը և այդ պատճառով էլ ստիպված են լինում փակել ճանապարհները, իսկ մյուսները  ճամպրուկները հավաքած լքում են հայրենիքը:

՛՛Դատախազի եղբայրն ասում է՝ ինչ վատ բան է, որ գլխավոր դատախազը զբաղվում է կանաչիի մշակմամբ կամ պոմիդորի … իհարկե չի կարելի, գլխավոր դատախազի ընտանիքը պիտի դրանով չզբաղվի՛՛,-եզրափակեց պատգամավորը:

Ելույթի ավարտին ԱԺ նախագահը դիմեց պատգամավորին. ՛՛Տիկին Փոստանջյան, մի քիչ կոռեկտ եղեք Ազգային ժողովում էլի՛՛:

Փոստանջյանը տեղից պատասխանին Աբրահամյանը նետեց՝ վիրավորում եք, չի կարելի չէ: Երբ պատգամավորներն աղմուկ բարձրացրին՝ պահանջելով կարգի հրավիրել Փոստանջյանին՝ ԱԺ նախագահը կարճ կապեց. 

՛՛Իմ գործով դուք մի զբաղվեք, ես կզբաղվեմ ՛՛:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ