13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՂՀ ԱԳ նախարարը հանդիպել է Ֆրանսիայի հայ մամուլի ներկայացուցիչների հետ

Ֆրանսիայում այցով գտնվող ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը հունիսի 12-ին հանդիպել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի անդամների հետ  ու քննարկել Բարեկամության շրջանակի գործունեության հնարավոր ուղղությունները եւ բնագավառները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել քաղաքական, կրթական, մշակութային ոլորտներում Ֆրանսիայի եւ Արցախի միջեւ համագործակցության հեռանկարներին եւ հնարավորություններին:

Հանդիպմանը ներկա խորհրդարանականներն ընդգծել են միջազգային գործընթացներում Լեռնային Ղարաբաղի ընդգրկման կարեւորությունը՝ որպես հիմնահարցի կարգավորման եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման կարեւորագույն գործոն:

Նույն օրը Կարեն Միրզոյանը հանդիպում է ունեցել ֆրանսիական քաղաքագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ: “Պետականաշինությունը միջազգային ճանաչման բացակայության պայմաններում. Լեռնային Ղարաբաղի օրինակը” խորագրի ներքո կայացած հանդիպման ընթացքում ԼՂՀ ԱԳ նախարարը խոսել է Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ հակամարտության, Արցախի ներկա իրավիճակի, խնդիրների, ձեռքբերումների մասին: Կարեն Միրզոյանը պատասխանել է ներկաների հարցերին:

Այցի շրջանակներում ԼՂՀ ԱԳ նախարարը հանդիպել է նաեւ Ֆրանսիայի հայ մամուլի ներկայացուցիչների հետ, հարցազրույցներ տվել ֆրանսիական լրատվամիջոցներին, այդ թվում նաեւ “France 24” հեռուստաընկերությանը:

 

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ