Ամեն ինչ առջևում է. սպասենք աշնանը
”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած ”Բարև” շարժումը չի ավարտվել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: ”Բնականաբար շարժումը չի ավարտվել, քաղաքական դաշտը շատ հասկանալի պատճառներով պասիվացել է, և դա բնական է ու օրիանաչափ է”,-նշեց նա:
Երկու օր առաջ կուսակցության վարչության նիստ է եղել, քննարկվել է հետագա ծրագրերը: ”Առաջիկայում իմի կբերվի քննարկումների արդյունքները և կտեղեկացվի և լրատվական դաշտը, և հասարակությունը: Անշուշտ շարունակվելու է պայքարը, ուղղակի հետագա անելիքներն են քնարկվում: Երկու օր առաջ վարչության նիստ ենք ունեցել այս հարցով և ամեն ինչ առջևում է”,-ասաց պատգամավորը:
Հարցին, թե չի կարծում, որ ալիքը մարել է, Հակոբյանը պատասխանեց. ”Իհարկե, պետք է մարեր որոշակիորեն, դե դա օրինաչափ է: Չէր կարող նույն նշաձողը պահվեր, դրա համար կային և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներ: Մեկ տարվա ընթացքում երեք համապետական բնույթի ընտրություններ էին, որոնց ”Ժառանգությունը” մասնակցում էր, և առաջիկայում քաղաքական դաշտը կակտիվանա, որովհետև հնարավոր չի միշտ պասիվ վիճակում պատկերացնել”:
Հակոբյանի կարծիքով` պետք է սպասել մինչեւ աշուն: