17 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 17-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ, 2013 թվականի հունիսի 17-ին ժամը 12:00-ին կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: 1. “Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվությունե232-29.03.2013-ՖՎ(քննարկման շարունակություն):2. “Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասինե, “Զին¬ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում […]

ՎՊ-ն փաթեթը ուղարկել է դատախազություն. ով կհաջորդի Խաչիկյանին

”Չեմ կարող ասել, մենք ընդամենը օրենքով  սահմանված կարգով մեր ծրագիրն ենք նայում: Ծրագրի ընթացքում այսօր ամբողջական փաթեթ ենք ուղարկել դատախազություն, հիմա ես չգիտեմ`  այդ քրեական գործի շրջանակներում որ պաշտոնյան կպատժվի”,-Henaran.am-ի հարցին, թե արդոք կան պաշտոնյաներ, ում գլխին ՛՛սև ամպեր՛՛ կկուտակվեն Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունից հետո: Հիշեցնենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պետական ծառայության նախկին պետ […]

Տառապանքի փորձով

՛՛Երկու շաբաթով հետաձգել են, ուզում եմ հավատալ, որ իրոք դեռ փաստաթղթերի պակաս կա, որ պետք է հավաքեն ու վերլուծեն և երկու շաբաթից ՍԴ-ը կլսի այդ հարցը, և ես այդ ժամանակ կոնկրետ իմ դիրքորոշումը կարտահայտեմ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը: Նշենք, որ երեկ ՍԴ-ը երկու շաբաթով հետաձգեց Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի քննությունը: Հարցին, թե […]

Անկախ նրանից` մեր նախարարն է, ով է. ՕԵԿ-ական պատգամավորներ

ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին առաջարկում է հաջորդ անգամ Ազգային ժողով գալ շղթաներով: ”Հաջորդ անգամ ԱԺ գալով իր հետ վերցնի ձեռնաշղթաներ, որ այդ գնումներն իրականացնող պատկան մարմիններին ձերբակալի”,-այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց Մարգարյանը: Հարցին, թե իշխանության մաս լինելով ինչպես են վերաբերում ՎՊ-ի հաշվետվության նկատմամբ իշխանության քննադատություններին, Մարգարյանն ասաց` դրական: ”Անկախ […]

Գտնել “պինդ՛՛ մարզպետ՝ նախարարը հանձնարարական ունի

Օրերս բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ով Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքից է, հանդիպել է  մարզի հանրապետական ակտիվին: Ինչպես տեղեկացնում են Henaran.am-ի աղբյուրները, hանդիպումը շատ նեղ շրջանակներում է եղել, 4-5 հոգու մասնակցությամբ եւ նախարարը ակտիվին ասել է, թե կուսակցական հանձնարարական ունի՝ գտնելու մարզպետի նոր թեկնածու: “Պիտի գտնենք մեկին, որը կարա մարզը ձգած պահի”,-ասել է բնապահպանության նախարարը: Հեղինակավոր […]

Երբ նշանակվեց ներկայիս վարչապետը. Ռուստամյանը Սյունիքի նախորդ դեպքերը հիշեց

”Այդ միջադեպը բավականին լուրջ էր, և բնական է, որ այդպիսի հնչեղություն է ստացել` հայտնվելով ուշադրության կենտրոնում: Մենք բոլորս պետք է ուշադրության կենտրոնում պահենք այդ դեպքի հետաքննությունը, որպեսզի ամեն ինչ արդար ընթանա, իսկ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն”,-այսօր Ազգային ժողովում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:   Նրա խոսքով`մեղավորն, անկախ պաշտոնից, պետք է պատժվի: ”Ով մեղավոր է, անկախ […]

“Բագրատյանը դարձել է խամաճիկ եւ թութակի նման կրկնում է”. Բաբուխանյանը վիրավորված է

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՍԻՄ նախագահ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը անդրադարձավ ԱՄՆ պետդեպի “Խղճի ազատության”  մասին զեկույցին, որը գնահատեց որպես ”ցինիկաբար կատարված ներխուժում մեր ազգային կյանք”: Հայկ Բաբուխանյանը անդրադարձավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի վարքագծին ասելով. “Ես ցավում եմ, որ Հրանտ Բագրատյանի նման գործիչը, որը ճիշտ է վարկաբեկված է և այլն , բայց հասել […]

Բռնենք 10 հոգուն մորթենք … ՀՀԿ-ը քաղաքական որոշումներ կկայացնի

ՀՀԿ-ն ընդդիմութան աթոռի վրա աչք չունի: Այս մասին այսօր Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նշենք, որ այսօր նման տեսակետ էին հայտնել ընդդիմադիր պատգամավորները: Ըստ Սահակյանի`Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկման ժամանակ շոու կար, բայց իրենք չէին դրա հեղինակները: ”Եվ շոու կար, և պոպուլիզմ կար, և չարախնդում կար, իսկ ընդդիմության աթոռի վրա էլ […]

Զոհաբերության ենթակա են բոլորը` սկսած երկրորդ համարից

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը կարծում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը ճիշտ կաներ, եթե համաձայներ Լևոն Զուրաբյանի առաջարկին` ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի վարչապետի դեմ եղած մեղադրանքներով, մասնավորապես վարչապետի անվան հետ կապվող օֆշորային սկանդալով: ՛՛Թող հանձնաժողով ստեղծվեր, ինքն  ավելի բաց, ավելի հիմնավոր ապացուցեր, որ այդպիսի բան չի եղել՛՛,-այսօր Ազգային ժողովում հայտարարեց Մանուկյանը: ՛՛Վարչապետին ուզում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված