17 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2015 թվականի հունվարի 1-ին կմիանանք Եվրասիական միությանը

ԱԺ պատգամավոր ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի դիտարկմամբ` տարածաշրջանը գտնվում է ակտիվ փոփոխությունների փուլում, ինչը կարող է մեր երկրի համար վտանգավոր լինել: “Պատահական չի, որ նախագահը ասել է, որ մոտակա տարիներին տարածաշրջանը ունենալու է նոր տեսք, մասնավորապես սա վերաբերվում է Եվրասիական միությանը , որին կմիանանք 2015 թվականի հունվարի 1-ին”,-տեղեկացրեց ՍԻՄ առաջնորդը: Անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցող ցնցումներին`Հայկ […]

“Ազդեցիկ պապաներին անասնակեր կուղարկեի”

ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը ոչ մի բիզնես չունի: Այս մասին այսօր նա հայտարարեց Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ՝ հերքելով մամուլում հայտնված տեղեկությունները, թե ինքը բիզնեսներ, Երևանի էլիտար շենքերում երեք տուն ունի: ՛՛Ես լուրջ չեմ վերաբերել, բայց հիմա պարտավոր եմ մեկնաբանել: Ես պաշտոնապես ասում եմ՝ ես որևէ բիզնես չունեմ, մի բուտկա էլ չունեմ, դրա համար էլ […]

Տիգրան Սարգսյանը զարմացած է որոշ պաշտոնյաների վրա

Այսօր՝ հունիսի 14-ին Երևանում կայացավ “Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան” առաջին միջազգային համաժողովը: Համաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: ՀՀ Կառավարության և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից իրականացվող այս համաժողովին ՀՀ կառավարությունը ներկայացրեց ԲԿԳ հայաստանյան գործողությունների ծրագիրը և ծրագրով ստանձնած ՀՀ հանձնառությունների իրականացման ընթացքը:  Վարչապետ […]

Իշխանության ներսում ինչ-որ բան այն չէ. ընդդիմությունն էլ է զարմացած

՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանի համար դեռ անհասկանալի է, թե ինչու են ՀՀԿ-ականներն սկսել քննադատել իշխանությանը: Այս մասին իր գնահատականը ՛՛Ժառանգության՛՛ խմբակցությունը կտա, երբ Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկումները կավարտվեն:   ՛՛Անհասկանալի է՝ մի քանի ժամ քննարկում է եղել ՀՀԿ-ի հետ … բայց ինչ-որ բան այն չէ, դա այդպես է: Դա իշխանության ներսում որոշակի ինտրիգներ կամ […]

“Զղջացեք եւ ապաշխարեք … “

՛՛Նոր չի նկատվում այդ երևույթը: Իշխանություններն այն տրամաբանության մեջ են, որ ամեն ինչ իրենցն է այս երկրում, մոնոպոլիզացրել են ամեն ինչը՝ քաղաքականությունը, տնտեսությունը, իրենք փորձում են ներկայանալ թե իշխանություն, թե ընդդիմություն: Սա աբսուրդ է, բայց դա երկար ժամանակ մեր աչքերի առջև է՛՛,-այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ի պատասխան հարցի, […]

Խորհրդակցություններ ՀՀ եւ ՌԴ Արտաքին գործերի նախարարությունների միջեւ

Հունիսի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցան խորհրդակցություններ Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ` Եվրոպայի խորհրդում փոխգործակցության վերաբերյալ: Հայաստանի ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը եւ Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սալտանովսկու գլխավորությամբ ընթացող խորհրդակցություններին կողմերն անդրադարձան Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի 123-րդ նստաշրջանի արդյունքներին, Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության գերակայություններին, Եվրոպայի խորհրդի […]

Արդեն կանխակալ վերաբերմունք կա, ինչը հնչեց զինդատախազի շուրթերից

՛՛Տեսնենք զարգացումները ինչպես տեղի կունենան: Բնական է, որ նման դիրքորոշում պետք է հայտներ, այլ կարծիք չէինք էլ կարող անկնակալել՛՛,-այսօր Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը՝ մեկնաբանելով երեկ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի արած հայտարարությունը, թե իր տղան ուղղակի պաշտպանվել է: Փոստանջյանը նշեց, որ դեռ նախաքաննության փուլն է ընթանում, սակայն արդեն […]

Նիկոլն ու Լեւոնը ”պինդ խռով են” /վիդեո/

Ազգային ժողովի նիստերին ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը սովորաբար մշտապես ակտիվ են: Նրանք հարցեր են բարձրացնում, զրուցում հարևանությամբ գտնվող իրենց խմբակցության մյուս պատգամավորների, ՛՛Ժառանգության՛՛ պատգամավորների հետ, բայց այ միմյանց հետ ընդհանրապես չեն շփվում: Երեկ նախքան նիստի մեկնարկը ՀԱԿ խմբակցությունից ԱԺ-ի դահլիճում էին միայն Փաշինյանն ու Զուրաբյանը: Դիտեք տեսանյութը:

Էրդողանը խոստացել է պատժել ոստիկաններին` չափից ավելի ուժ գործադրելու դեպքում /վիդեո/

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցուցարարների հետ հանդիպման ժամանակ խոստացել է պատժել ոստիկանության այն աշխատակիցներին, որոնց մեղավոր կճանաչեն չափից ավելի ֆիզիկական ուժ գործադրելու մեջ: Այդ մասին հաղորդում է “Անատոլիա” գործակալությունը` հղում անելով իշխող` “Հանուն արդարության եւ զարգացման” կուսակցության ներկայացուցիչ Հյուսեին Չելիկին: Բացի այդ, կառավարության ղեկավարը պարտավորվել է հնազանդվել դատարանի վճռին` ստամբուլյան Գեզի զբոսայգու վերակառուցման հետագա […]

Իրանում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Իրանում այսօր առավոտյան մեկնարկել են նախագահական ընտրությունները: Ընտրական տեղամասերը բացվել են առավոտյան 7.30-ին եւ կփակվեն 17.30-ին, սակայն նրանց աշխատանքը հնարավոր է նաեւ երկարաձգվի, հաղորդում է “RBK” կայքը: Նախագահի թեկնածուները 6-ն են: Ֆավորիտներից են Իրանի միջուկային ծրագրերի հարցերով գլխավոր բանակցող Սաիդ Ջալիլին, Թեհրանի քաղաքապետ Բահեր Կալիբաֆը, ԱԳ նախկին նախարար Ալի Ակբար Վելայաթին: Նշենք, որ գործող նախագահ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված