17 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընդդիմության մեղքերը /վիդեո/

”Հայաստանի հանրապետությունում քաղաքական համակարգը լուրջ խնդիրներ ունի ու քաղաքական համակարգի փոփոխության խնդիր կա, որի պատճառով ընդդիմությունն այսօր ունի իր խնդիրները, բայց ես երբեք հակված չեմ եղել, որ ընդդիմության խնդիրները պետք է բարդել ուրիշի վրա, ընդդիմություն ինքն իր մեղքերն ունի, անշուշտ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ազատ դեմոկրատներ” կուսակցության նախագահ, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Ըստ նրա` ընդդիմությունն ինչպես […]

Գնանք, որ ի՞նչ անենք. Սեֆիլյանը` Րաֆֆիի հանդիպման մասին /վիդեո/

”Սարդարապատ” նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը տեղյակ չէր, որ այսօր ”Ժառանգությունն” ու կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը բաց հանդիպման են հրավիրում: ”Տեղյակ չեմ, ձեզնից եմ տեղեկանում այդ մասին”,-Henaran.am-ին ասաց Սեֆիլյանը, երբ հետաքրքրվեցինք, թե արդյոք պատրաստվում է գնալ այդ հանդիպմանը: Երբ հայտնեցինք, որ բաց հանդիպում է լինելու, նա արձագանքեց. ”Գնանք, որ ինչ անենք”: Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններից […]

Սաֆարյանը պատասխանում է վարչապետին /վիդեո/

Կայացավ “Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան” առաջին միջազգային համաժողովը:  “Ժառանգություն” կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը Henaran.am-ի հետ զրույցում կարևորեց այս նախաձեռնությունը: “ Չեմ կարող չողջունել,որ քաղաքացիական հասարակության մի շարք հարգարժան անդամներ ներգրաված են այս ծրագիր մեջ: Ծրագիրը շատ ակտուալ է, քանի որ վերջին շրջանում Հայաստանի ցուցանիշները կոռուպցիայի ընկալման և այլ առումներով ուղղակի վատթարացել են”: Ստեփան Սաֆարյանի կարծիքով` նմանատիպ […]

Տիմոշենկոյի թեկնածությունն առաջադրել են նախագահական ընտրություններում

Ուկրաինայի միավորված ընդդիմությունն առաջադրել է Յուլիա Տիմոշենկոյի թեկնածությունը 2015-ի նախագահական ընտրություններին: Այդ մասին Ռադայում հայտարարել է “Բատկիվշչինա” խմբակցության ղեկավար Արսենիյ Յացենյուկը` կուսակցության համագումարից հետո, գրում է “mail.ru”-ն: Յացենյուկի խոսքով` “դեմոկրատները 20 տարվա մեջ առաջին անգամ ոչ թե խոսքով, այլ գործով միավորվել են մեկ քաղաքական ուժի կազմում”: Նա հավելել է նաեւ, որ ըստ իրենց որոշման` իրենք միավորվում են […]

Հայտնի են Իրանի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները

Իրանի նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն` առաջատարը բարեփոխիչ, “վեցնյակի” հետ միջուկային ծրագրերի շուրջ նախկին բանակցող Հասան Ռոուհանին է, հաղորդում է “Ֆարս” տեղեկատվական գործակալությունը: Առայժմ հաշվված է ընդամենը 826.6 հազար ձայն, որոնցից 402 հազարը Ռոուհանիի օգտին են: 2-րդ տեղում Թեհրանի պահպանողական քաղաքապետ Մոհամադբակեր Կալիբաֆն է, որը հավաքել է հաշվված ձայներից 126.9 հազար ձայն: Հասան Ռոուհանին ներկայումս […]

Վարդան Պետրոսյանը կվերադառնա.հայտարարվեց հանրահավաքում

“Նախախորհրդարան” շարժման անդամ Գարեգին Չուգասզյանը հաշվետվություն ներկայացրեց իրենց շարժման գաղափարները տարբեր երկրներում տարածելու մասին: Նա նշեց, որ սփյուռքում ստեղծվում են գրասենյակներ. “Քանի որ սփյուռքի ինքնության բանալին գտնվում է Հայաստանում ուրեմն հարկավոր է արթնացնել այդ ոգին”: Գարեգին Չուգասզյանը կոչ արեց աշխարհի տարբեր գաղութներում բնակվող հայերին.” Ինքնակազմակերպվելու համար Ձեր հայացքները հառեք դեպի Հայաստան”: Նա տեղեկացրեց, որ Փարիզում […]

Վարչապետը մեղադրում է ընդիմությանը. Հրանուշ Խառատյան /վիդեո/

Քիչ առաջ սկսվեց “Նախախորհրդարան” շարժման հանրահավաքը: “Նախախորհրդարան” շարժման անդամ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը մասնավորապես անդրադարձավ վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Նա գնահատական տվեց  Սյունիքի նախկին մարզպետի և Բուդաղյան եղբայրների միջև  տեղի ունեցած արյունալի  միջադեպին: Խոսելով արտագաղթի և կոռուպցիոն երևույթների մասին Հրանուշ Խառատյանը ասաց.” Իշխան Զաքարյանը անձամբ ներկայացրեց մեր բյուջեի թալանը: ԱԺ ում պարզվեց , որ […]

Վարչապետը կամ պետք է փակի այս պատմությունը, կամ հրաժարական տա/ վիդեո/

“Հայաստանի իշխանության ներկայացուցիչները առաջին անգամ չէ որ հայտնվում են օֆշորային դաշտում և ոչ միայն իշխանությունները, հիմա էլ իշխանության մի շարք ներկայացուցիչներ, բիզնեսմեններ, գործարարներ իրենց բիզնեսները տանում են օֆշորային գոտիներ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց արվեստաբան Լևոն Մութաֆյանը: Մութաֆյանը հավատում է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունը օֆշորային […]

Հանրահավաքը ուշանում է անհայտ պատճառով /ֆոտո, վիդեո/

Ազատության հրապարակում նախապես ժամը 19:00-ին հայտարարված “Նախախորհրդարան” շարժման հանրահավաքը դեռ չի մեկնարկել: Henaran.am-ի թղթակիցը հայտնեց, որ հրապարակում այս պահին շուրջ 150 մարդ կա հավաքված: Քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ չեն եկել:

ՀՀ ԿԳ նախարարն ընդունել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

ՀՀ կրթության  եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք կրթական հարցեր: Մասնավորապես, անդրադառնալով ՀՊՃՀ-ում ԱՄՆ զարգացման գործակալության աջակցությամբ հիմնադրվող Ազգային ճարտարագիտական լաբորատորիաների գործունեությանը` նախարարն այդ համատեքստում կարեւորել է կրթություն-աշխատաշուկա կապի, անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման խնդիրը: Երկրորդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված