17 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

“Ովքեր խախտեն օրենքը` օրենքի շրջանակներում կպատժվեն. Տարոն Մարգարյան

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նորընտիր ավագանու առաջին նիստի ավարտին ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ: Պատասխանելով լրագրողների հարցերին Տարոն Մարգարյանը անդրադարձել է նաև Երևանի “Փակ շուկայի” ճակատագրի  շուրջ անընդհատ քննարկվող անհանգստություններին: “«Ովքեր խախտեն օրենքը ու փորձեն մեր քաղաքի ճարտարապետական դիմագիծը փչացնել, օրենքի շրջանակներում կպատժվեն: Ովքեր փորձեն ապօրինություններ կատարել, կլինի մեր արձագանքը»,-ասաել է քաղաքապետը և նշել,որ այս խնդրի […]

Լոռու մարզպետի չուզողներն են

Այսօր` հունիսի 8-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը Henaran.am- ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը առաջին անգամ մամուլից է ծանոթացել իրեն մարզպետի պաշտոնից ազատելու մասին: Ոչ մեկը, ըստ Արթուր Նալբանդյանի՝ նրան այդ մասին պաշտոնապես  ոչինչ չի ասել: Իսկ որտեղից են այդ խոսակցությունները տարածվում, Արթուր Նալբանդյանը ստույգ չի կարող ասել.” Գուցե չուզողության արդյունք է ոմանց կողմից”,-հավելեց  գործող […]

ԱՄՆ պետքարտուղարը հույս ունի, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հույս է հայտնել, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ – ի լիիրավ անդամ: Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ այդ մասին նա ասել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդում է “Ինտերֆաքսը:

“Բարև Երևանը” չծափահարեց Տարոնին

Այսօր` հունիսի 8-ին կայացավ Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը: Անդրանիկ  նիստին ներկայացել են ավագանու 64 ավագանու անդամՍահմանված կարգի համաձայն  նիստը վարեց ավագանու ամենատարեց անդամը`ՀՀԿ խմբակցությունից Աստղիկ Գևորգյանը: Նիստը վարողը կրկին անգամ հիշեցրեց, թե որ կուսակցությունից և դաշինքից քանի մարդ է ընտրվել և աշխատելու Երևանի ավագանու կազմում.” ԲՀԿ ընտրական ցուցակից ավագանու անդամ է ընտրվել 17 անդամ, […]

Հարուստ Ադրբեջանում աղքատությունը մշակույթ է դարձել

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատրաստվող հայցին, ըստ որի Ադրբեջանը պատրաստվում է համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ պահանջել Հայաստանից 300 միլիարդ դոլար փոխհատուցում` տարածքների և փախստականների առնչությամբ:  ՛՛Պատրաստվող հայցում խոսվում է 20% տարածքների մասին, սակայն պարզ է, որ այդտեղ կա սխալ. 86 հազ. քառ. կմ-ի դիմաց […]

Աշխարհը երես է թեքում Թուրքիայից

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը “Հենարան”  մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ խոսեց Ստամբուլի բնապահպանական շարժման հետևանքով բավականին ծավալուն շարժման վերաճած  գործողությունների մասին: Վերջին շրջանում  բնապահպանական շարժման մասնակից հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ` բողոքելով Գեյզի  այգում կատարվող շինարարությունից: “Ամբողջ երկիրը եթե ասենք դուրս է եկել այդ այգու պահպանության համար,  ճիշտ չի լինի: Էրդողանը հաստատ խոշոր զիջումների չի գնա, […]

Սյունիքի մարզպետի աթոռի նոր հավակնորդ

Henaran.am-ի տեղեկությունների համաձայն Սյունիքի մարզպի թափուր մնացած պաշտոնի համար մի քանի անուններ են շրջանառվում: Մամուլն արդեն թվարկել է հավանական թեկնածուների ցանկում ՀՀ սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանին, ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչության պետ Վարդան Ավետիսյանին, ՀՀ կապի եւ տրանսպորտի փոխնախարար Հրանտ Բեգլարյանին: Henaran.am-ի լավատեղյակ աղբյուրի փոխանցմամբ, չի բացառվում, որ ես մեկ թեկնածու ի հայտ գա` Քաջարանի […]

՛՛Սերժ Սարգսյանի համար շատ դժվար է լինելու՛՛

Կառավարությունը որոշեց, նախագահն էլ վավերացրեց՝ իր դիմումի համաձայն 2001 թվականից Սյունիքը ղեկավարող Սուրիկ Խաչատրյանն ազատված է մարզպետի պաշտոնից: Բազմաթիվ հարցերի տարափի մեջ ամենահրատապը նոր մարզպետի հարցն է: Ով պետք է փոխարինի Սուրիկ Խաչատրյանին: Պատասխանելով Henaran.am-ի հարցին՝ ԱԺ պատգամավոր, ՛՛Ժառանգական՛՛ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ Սյունիքի նման կարեւոր ստրատեգիական նշանակություն ունեցող մարզի ղեկավարի ընտրությունը հեշտ չի լինելու. […]

Սերժ Սարգսյանը մորաքույր չունի. Սյունիքի նախկին եւ հնարավոր մարզպետների հարցը /վիդեո/

Հունիսի 7-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում բացի ներքաղաքական,   տարածաշրջանային հարցերից քննարկվել է  Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հարցը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:  “Բնականաբար Սուրեն Խաչատրյանի հարցը քննարկել ենք: Կուսակցությունում առիթ ունեցել ենք մեր տեսակետը հայտնելու այդ խնդրի վերաբերյալ: Գործը գտնվում է նախաքննության փուլում եւ անկախ դիրքից […]

Սյունիքի մարզպետարանում սուգ է. ներկայացվեց մարզպետի պաշտոնակատարը /վիդեո/

Հայաստանի տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը Սյունիքի մարզպետի նոր պաշտոնակատարին ներկայացրեց մարզպետարանի աշխատակիցներին, որին ի դեպ, Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներկա չի եղել: Հիշեցնենք, որ երեկ` հունիսի 6-ին  կառավարության որոշմամբ աշխատանքից ազատավել էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Մարզպետի պաշտոնակատար նշանակվեց մարզպետի տեղակալ Արա Դոլունցը: Ըստ Տերտերյանի, Դոլունցը կաշխատի այնքան, մինչեւ նշանակվի նոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի