17 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իմ գործով դուք մի զբաղվեք. Արգամիչը` պատգամավորներին

”Կառավարությունը գործում է հասարակության դեմ՛՛,-այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը: Պատգամավորին զայրացրել է, որ կառավարության կայքէջում հրապարակում է եղել Գորիսի դեպքերի հետ կապված: Ըստ նրա՝ այդ կայքէջը պետք է ծառայի կառավարությանը, և ՛՛ոչ թե ինչ-որ անձանց շահերին: Սա մեր կառավարության  պատկերն է, ամեն ինչ թարս է մեզ մոտ, մեր բարոյական արժեքները օր […]

Ինչու ոստիկանությունը չի առգրավում անօրինական զենքը

՛՛Ժառանգության՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր Ազգային ժողովում նշեց, որ իմանալով հանդերձ, որ շատերը անօրեն զենք ունեն, մենք չենք պայքարում դրա դեմ:   ՛՛Այսօր ինֆորմացիա կարդացի, որ ահագին զենք է առգրավվել, բայց դա փոքրիկ տոկոս է՛՛,-ասաց պատգամավորը: Ըստ Հակոբյանի՝ շատ պաշտոնյաների մոտ զենք-զինամթերք կա երկու հավանական պատճառներով. ՛՛ոստիկանությունը չի զինաթափում, քանի որ գիտի, որ պետությունը […]

Նախագահը դիվանագիտական կոչումներ է շնորհել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր` հունիսի 11-ին դիվանագիտական կոչումներ շնորհելու հրամանագրեր է ստորագրել: Այդ մասին հայտնում են նախագահի աշխատակազմից. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով ՛՛Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ. Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝  Արմեն ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ Եգիպտոսի Արաբական Հանրապտությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ […]

Վարչապետի համար առանձնապես հեշտ չէ. Փաշինյանը՝ նախարարին

Այսօր Ազգային ժողովում 2012 թվականի բյուջեի կատարողականը ներկայացրեց Ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը: Բյուջեն ներկայացնելուց հետո ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցի իրավունք վերցրեց ու նետեց, թե ԱԺ կանոնակարգը լավ հնարավորություն է տալիս վարչապետ Տիգրան Սարգսյանին խուսափել զեկուցողի կարգավիճակից, քանի որ նա չի ցանկանում մի շարք հարցերի պատասխանել: ՛՛Բոլորս էլ կռահում ենք, որ նրա համար […]

Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:  Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՌԴ Նախագահին եւ եղբայրական ռուս ժողովրդին առաջիկա պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: ՀՀ Նախագահը մաղթել է գործընկերոջը քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ եղբայրական ռուս ժողովրդին՝ խաղաղություն եւ բարօրություն:  Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են ռազմավարական դաշնակից պետությունների […]

Գնաճը՝ պայմանավորված համաշխարհային և ներքին տնտեսությունների զարգացման հեռանկարով

ՀՀ Կենտրոնական բանկը եռամսյակը մեկ անգամ  հաշվետվություն է ներկայացնում գնաճի և նրա վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցությունների վերբերյալ: “Այս անգամ գնաճի հավանական բաշխումը մոտակա երեք տարիների համար, դա այն գնաճի կանխատեսումների փոփոխությունն է, որը պայմանավորված է վերջին շրջանի կարկտահարության դեպքերի , նաև գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ”,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսին տեղեկացրեց ԿԲ  խորհրդի անդամ […]

Գեներալ Մանվելի չուզողը ՛՛թուրքի լամուկ ա՛՛ /վիդեո/

Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմակալության արարողությանը հերքեց այն տեղեկությունները, որ ինքը վատառողջ է: “Երեկ էդ հարցին պատասխանեցի: Բայց սենց մի բան կասեմ, ով որ իմ առողջության մասին վատ բան մտածի, ուրեmն թուրքի լամուկ ա, եղավ…”,-եզրափակեց գեներալը: Հիշեցնենք, երեկ լուրեր տարածվեցին գեներալի մահվան մասին:  Դիտեք նաեւ տեսանյութը:

Երբ մեզ մոտ ներդրումների հերթ կլինի, այն ժամանակ կնստենք և կքննարկենք. Հովիկ Աբրահամյան

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ ՛՛Դիլիջանի միջազգային դպրոցի՛՛ ծրագրի շրջանակներում կատարվելիք ներդրումները կնպաստեն աշխատատեղերի ստեղծմանը և սոցիալական վիճակի բարելավմանը: Այս մասին այսօր Ազգային ժողովում, խոսելով այդ ծրագրի մասին, ասաց Աբրահամյանը:   ՛՛Նման ծրագրերը պետք է պաշտպանվեն և պետք է հնարավորություն տանք նման ծրագրերի իրականացմանը, քանզի դա աշխատատեղ է, դա սոցիալական վիճակի բարելավում է, […]

Ադրբեջանի նման կոռումպացված երկիր անհնար է պատկերացնել. գերմանացի պատգամավոր

՛՛Ենի Ադրբեջան՛՛ իշխող կուսակցության համագումարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի թեկնածությունն առաջադրել են երրորդ ժամկետի համար: Ադրբեջանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013թ. հոկտեմբերին: Իլհամ Ալիեւը նախագահ է դարձել 2003 եւ 2008թթ., իսկ նախագահական աթոռը ժառանգություն էր ստացել հորից՝ Հեյդար Ալիեւից: ՛՛Ի՞նչ ընտրություն: Ադրբեջանում ընտությունն ասվածն ուղղակի գոյություն չունի: Ես ոչ մի ակնկալիք չունեմ Ադրբեջանում սպասվող նախագահական […]

ՍԴ-ն հետաձգեց Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի քննությունը

Այսօր Սահմանադրական դատարանը որոշեց հետաձգել նախագահի նախկին թեկնածու, ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի քննությունը: ՍԴ անդամ Ֆելիքս Թոխոյանը պատճառաբանելով լրացուցիչ փաստաթղթերի, նաև միջազգային փորձի ուսումնասիրման անհրաժեշտությունը՝ դիմումի քննությունը հետաձգեց երկու շաբաթով:  Առաջարկվեց նիստը տեղափոխել հուլիսի 16-ին` ժամը 10:00-ին: Նշենք, որ գործում պատասխանող կողմը Ազգային ժողովն է՝ որպես օրենսգիրքն ընդունած մարմին:  Դիմումի հիման վրա քննվելու է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի