17 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը երախտիքի խոսք է ասել շոտլանդացի պաշտոնյաներին` Հայոց Ցեղասպանության բանաձեւի ներկայացման կապակցությամբ

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Մեծ Բրիտանիայի Արդարադատության նախարարության հրավերով գտնվում է Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում, որտեղ պաշտոնական հանդիպումներ է ունեցել Շոտլանդիայի Առաջին նախարար (կառավարության ղեկավար) “Շոտլանդիայի Ազգային Կուսակցության” առաջնորդ Ալեքս Սալմոնդի, Արտաքին հարաբերությունների եւ միջազգային զարգացման նախարար Հումզա Յուսաֆի, Շոտլանդիայի խորհրդարանի փոխխոսնակ Ջոն Սքոթի, խորհրդարանի պատգամավոր Քեզիա Դուգդալի եւ այլ պաշտոնատար անձանց հետ: Հանդիպումների ընթացքում […]

Մի ստվար հատվածը լավ ժողովուրդ չի, ես նրանց չեմ կարող քաղաքացի համարել /վիդեո/

՛՛Բոլորս ենք մեղավոր, եթե մենք չենք կարողացել այս իշխանություններին հեռացնել, ուրեմն մենք ենք մեղավոր: Եթե այս իշխանությունները շարունակում են իշխել, ուրեմն մեղավոր ենք, որովհետև այս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով է, որ արտագաղթում են մարդիկ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, որ ընդդիմությունն էլ է մեղավոր երկրում […]

Եվրոպան կհատուցի ահաբեկիչներին զենք մատակարարելու համար. Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն զգուշացրել է ԵՄ երկրներին դադարեցնել սիրիական ապստամբներին զենք մատակարարելը` հայտարարելով, որ դա կվերածվի “ահաբեկչության արտահանումով” Եվրոպա: Այդ մասին Ասադը հայտնել է գերմանական “Frankfurter Allgemeinen Zeitung” թերթին: “Եվրոպան կհատուցի դրա համար…ահաբեկիչները, որոնք ռազմական փորձառություն են ստացել եւ զինված են ծայրահեղական գաղափարախոսությամբ, կրկին Եվրոպա կվերադառնան”,-հայտարարել է նա: Նախագահը եւս մեկ անգամ ապստամբներին ահաբեկիչներ […]

Սյունիքի մարզպետի հարցով դիմում են Սերժ Սարգսյանին

“Գարեգին  Նժդեհ” հայրենակցական նախաձեռնությունը /ք․ Գորիս/ նամակով դիմել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին՝ մտահոգություն հայտնելով Սյունիքի մարզպետի պաշտոնում սյունեցիների կողմից անընդունելի անձի նշանակումը կանխելու հարցով: Մամուլում շրջանառվող անունները նախաձեռնության անդամներին տագնապի տեղիք են տալիս: Նամակում ասվում է, որ Սյունիքի մարզպետը պետք է լինի հայրենասեր, սյունեցիներին նվիրյալ, սյունեցիների կողմից ընդունված եւ հարգված, պետական համակարգում փորձառություն ունեցող գործիչ, […]

Հարաբերությունների նոր մակարդակ ՀՀ-ի եւ Իսպանիայի միջեւ

Հունիսի 17-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը  Իսպանիա:  Մադրիդում Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Իսպանիայի  արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալյոյի հետ էր: Շնորհակալություն հայտնելով իր իսպանացի գործընկերոջը Մադրիդ այցելելու հրավերի համար` նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-իսպանական հարաբերությունները փոխադարձ բարեկամության դրսեւորումներով դարերի պատմություն ունեն, ինչը լավ հիմք է հանդիսանում միջպետական հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման […]

Մեկնարկել է “մեծ ութնյակի” գագաթաժողովը. գլխավոր թեման Սիրիայի քաղաքացիական պատերազմն է

Նախօրեի երեկոյան հյուսիսիռլանդական Լոխ-Էռն հանգստավայրում մեկնարկել է “մեծ ութնյակի” ամենամյա գագաթաժողովը: Նշենք, որ “մեծ ութնյակի” մեջ են մտնում ԱՄՆ-ը, Ճապոնիան,Մեծ Բրիտանիան, Կանադան, Իտալիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, ինչպես նաեւ Եվրամիության ներկայացուցիչները, հաղորդում է “BBC News”-ը: Բանակցությունների գլխավոր թեման այս տարի քաղաքացիական պատերազմն է Սիրիայում: Հայտնի է, որ այս հարցի շուրջ Ռուսաստանի տեսակետները բացարձակապես տարբերվում են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի […]

Տարոնի ունեցվածքի վերաբերյալ դատախազության պատասխանը. Առավոտ

Երևանի ավագանու ընտրություններից առաջ ՀԱԿ-ը դիմեց ՀՀ գլխավոր դատախազին` պահանջելով ստուգել, թե ինչպես է ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող երիտասարդ Տարոն Մարգարյանը կուտակել այն ունեցվածքը, որը ներկայացված էր նրա հայտարարագրում, եթե ոչ ժառանգություն է ստացել, ոչ աշխատավարձն է բավարարում, ոչ էլ այլ կղմնակի եկամուտներ ունի: Դատախազությունը պատասխանել է, որ մեղադրանքներն անհիմն են, քանի որ ՀԱԿ-ը հանցանքի […]

՛՛Յոթ երեխա ունեմ, ինձ անվճար է հասնում՛՛ /վիդեո/

՛՛Այս տարի չեմ որոշել դեռ: Քոբուլեթի եմ միշտ գնում՛՛,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե որտեղ է հանգստանալու այս ամառ, ասաց պատգամավորը: Հետաքրքրվեցինք, թե արդյոք պատգամավորի աշխատավարձը բավարարում է ամառային հանգիստը կազմակերպելու. ՛՛Բավականացնում է, դրա համար բավականացնում է՛՛: Ապա Ալեքսանյանը հավելեց, թե Քոբոլեթիում լավ ընկերներ ունի, և նրանք են իր ծախսերը հոգում, ապա հայտարարեց. ՛՛Ես յոթ երեխա ունեմ, […]

Սա այն ժողովուրդն է, որը պայծառ և լուրջ ապագա էր ուզում կերտեր …

“Ա1+” հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը արտագաղթի հիմնախնդիրներին առնչվող այսօրվա քննարկմանը նշեց, որ սկսած 2000 թվականից ինքը իրեն համարում է էմիգրանտ սեփական երկրում . “ Ես չեմ զարմանա, որ էմիգրացիան դիտարկվեր որպես սփյուռքից դեպի Հայաստան և ոչ թե հակառակը: Ես համարում եմ, որ ամենամեծ և ամենախայտառակ պատճառը ագրեսիվ ցինիզմն է, որը դրսևորում է մեր պառլամենտը, մեր […]

Ի՞նչ պատահեց Ժիրայր Սեֆիլյանին /վիդեո/

”Սարդարապատ” նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանին այլևս չեն սպառնում: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Երկու շաբաթ առաջ ”Նախախորհրդարանի” ներկայցուցիչ Գարեգին Չուքասզյանը հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ Սեֆիլյանի կյանքին սպառնացել են: Ինչպես նշեց Սեֆիլյանը, այդ հայտարարությունից հետո իրեն այլևս չեն սպառնում: Նա պատմեց, որ իրեն հեռախոսազանգերով էին վախեցնում: Ինչու Սեֆիլյանը չի ներկայացել ոստիկանություն, ինչու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված