09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մոլդովայի իշխանությունը ցավում է. Վիկտոր Պոպանը` խայտառակ հայտարարության մասին /վիդեո/

՛՛Ծայրահեղ տհաճ միջադեպ էր, այն տեղը չէր, և ոչ այն մարդիկ, ու այն իրավասությոuնները, որ պետք էր նման հայտարարություններ անել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մոլդովայի ՍԴ անդամ, պրոֆեսոր, նախկին պատգամավոր Վիկտոր Պոպանը՝ խոսելով երեկ ԱԺ-ում գրանցված տհաճ միջադեպի մասին, երբ Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն հայտարարել էր.

՛՛Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն՛՛:

՛՛Ես չգիտեմ՝ ով է նրան այդպիսի լիազորություններ տվել, ինչպես, ինչ սկզբունքով, ամենայն հավանականությամբ դա նրա անձնական կարծիքն էր, ոչ թե խորհրդարանի, այլ կազմակերպության՛՛,-հավելեց ՍԴ անդամը:

Նա նշեց, որ  որպես նախկին պատգամավոր՝ ինքը երեկ խոսել է խորհրդարանի ներկայացուցիչների հետ և նրանց անունից լիազորված է հայտնել.

՛՛Մենք ցավում ենք այդ միջադեպի համար, և մեր ղեկավարությունը խոստանում է, որ սա պարզաբանումների համար հիմք է լինելու, որտեղից այսպիսի լիազորություններ, ու որտեղից նման մատերիալ՛՛:

Հարցին, թե խոսել է նրա հետ, պատասխանեց, որ խոսել է և օմբուդսմենն ասել է, որ իրեն այդ թեման են տվել սառեցված երկներում մարդու իրավունքների մասին: ՛՛Հավանաբար նրան առաջարկել են այդ թեման, քանի որ մեր երկիրն էլ նման խնդիր ունի: Սակայն այն, որ ինքն սկսեց քննարկել այդ թեման, դա ընդհանրապես կոնֆերենցիայի թեմայի մեջ էլ չէր մտել:

Պոպանը չգիտի, թե ինչու է փաստաբանը նման հայտարարություն արել: ՛՛Ես չեմ կարող և չեմ էլ ուզում նրա փոխարեն պատասխանել՛՛:

Լրագրողների դիտարկմանը, որ օմբուդսմենը շատ է սիրում Ադրբեջանը, նա արձագանքեց. ՛՛Ես չգիտեմ, ես նրա հետ անձնապես ծանոթ չեմ՛՛:

Նա հավելեց, որ վերադառնալով երկիր այս հարցը կսկսվի պարզաբանվել:

Պոպանն ասաց, որ իրենց երկրի օմբուդսմենի խնդիրները ազգային մակարդակի վրա բանկչության հետ աշխատելն է, բայց երբեք դուրս չգալ երկրի սահմաններից այդ առումով:

Նշենք, որ Մոլդովայում մի քանի օմբուդսմեններ կան:

Նա ընդգծեց, որ ինքը չի կարող ավելի խորանալ այս պատմության մեջ, սակայն դրանով կզբաղվեն իրենց համապատասխան անդամները: ՛՛Ես որպես դատավոր գիտեմ, որ փաստերը համառ բաներ են, սակայն նախևառաջ նրանք պետք է գտնել, ապացուցել՛՛,-եզրափակեց նա:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ