19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Բրյուսելում տեղի ունեցավ Եվրոպական հարեւանության քաղաքականության ավագ պաշտոնյաների հանդիպումը

Հուլիսի 4-ին Բրյուսելում տեղի ունեցավ Եվրոպական հարեւանության քաղաքականության ավագ պաշտոնյաների հանդիպումը, որին մասնակցեց ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ, Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանի ղեկավարած պատվիրակությունը: Քննարկվեցին Արեւելյան գործընկերության շրջանակներում տեղ գտած ընթացիկ զարգացումներն ու հեռանկարները, ուղենշվեցին նախատեսվող աշխատանքները մինչեւ Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովը:  

Իր ելույթում Փոխնախարար Մնացականյանը կարեւորեց Արեւելյան գործընկերության դերը՝ նշելով, որ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ՝ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցային գործընթացը գտնվում է ավարտական փուլում՝ համոզմունք հայտնելով, որ որոշ գործընկեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի, պարագայում համաձայնագրերը կնախաստորագրվեն Վիլնյուսի գագաթաժողովի շրջանակներում: Փոխնախարարն ընդգծեց համաձայնագրերի հետագա իրականացման համար ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման եւ դրա համար անհրաժեշտ միջոցների  հասանելիության կարեւորությունը:

Հանդիպման ընթացքում ԵՄ Ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն անդրադարձավ Ասոցացման համաձայնագրերի, ներառյալ՝ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունների նախաստորագրման հեռանկարին, վիզաների դյուրացման, ԵՄ հետ շարժունակության շուրջ գործընկերության շրջանակներում գրանցված առաջընթացին: ԵՄ կողմից կարեւորվեց «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքի կիրառումը, ինչն ակնկալում է ավելի շատ միջոցների տրամադրում շատ բարեփոխումներ իրականացնող երկրներին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ