07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ուշագրավ բացահայտում. Մոլդովայի ”անկաշառ” օմբուդսմենի սերն` առ Ադրբեջան /ֆոտո/

Մոլդովայի խորհրդարանական փաստաբան, օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն, ով երեկ խայտառակ բովանդակության հայտարարություններ արեց ՀՀ Ազգային ժողովում պարզվում է շատ-շատ է սիրում Ադրբեջանը, Բաքուն և նախագահ Իլհամ Ալիևին: Այս մասին են խոսում նրա Ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարները, որոնք, ի դեպ, արդեն չկան այնտեղ: Սակայն բլոգեր Սամվել Մարտիրոսյանը հասցրել է մինչ այդ իր մոտ ունենալ այդ նկարները:

Լուսանկարներում ”անկաշառ” փաստաբանը իր սերն է հայտնում Ադրբեջանի նկատմամբ:

Հիշեցնենք, որ երեկ օմբուդսմենը Ազգային ժողովում կայացած ”Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում” թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ ասել էր.

”Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն”:

Նա նաև նշել էր, որ Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերն, ինչն այլևս միջազգայնորեն ճանաչված փաստ է: Խորհրդաժողովի մի շարք մասնակիցներ ծափահարեցին նրա այս ելույթին:

Ապա ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պատասխան էր տվել` ասելով. 

”Անընդունելի է, որ որոշ փաստաբաններ այս դահլիճում պատվերներ են իրականացնում։ Ես չգիտեմ, թե դուք ում պատվերն եք իրականացնում, հարգելի փաստաբաններ, բայց ձեր ելույթները կարող եք ձայնագրել, որպեսզի ձեր պատվիրատուները ձեզ շնորհակալություն հայտնեն”: 

Այսօր արդեն Մոլդովայի ՍԴ անդամ Վիկտոր Պոպան նշեց, որ Մոլդովայի իշխանությունները ցավում են կատարվածի համար և կպարզեն, թե ինչու է կինը նման հայտարարությամբ հանդես եկել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ