07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ռիգայի երգի եւ պարի տոնի գլխավոր միջոցառմանը մասնակցեց նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը

Լատվիայի մայրաքաղաք Ռիգա կատարած պաշտոնական այցի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել այս օրերին Ռիգայում անցկացվող երգի եւ պարի ավանդական տոնի գլխավոր միջոցառմանը: 1873թ-ից սկիզբ առած տոնն ամենասպասվածներից է Ռիգայի բնակիչների եւ Լատվիայի մայրաքաղաքի հազարավոր հյուրերի համար: Ռիգայի “Մեժապարկ” հանգստյան գոտում կազմակերպված միջոցառմանը շուրջ 15000 երգիչներ իրենց ելույթներով, հերթական անգամ փաստել են, որ յուրօրինակ այդ միջոցառումն իզուր չէ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես բանավոր եւ ոչ նյութական մարդկային ժառանգության գլուխգործոց:

Շնորհավորելով գործընկերոջը երգի եւ պարի տոնի կապակցությամբ` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն  ընդգծել է, որ իսկապես տպավորված է տոնի նկատմամբ բնակիչների կողմից դրսեւորված հատուկ վերաբերմունքով եւ տոնական միջոցառումներին ակտիվ մասնակցությամբ: Տոնախմբությունը շարունակվել է մինչեւ ուշ գիշեր:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ