17 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԼՂ կարգավիճակի վերաբերյալ ԱԳ նախարարի սկանդալային հայտարարության մասին /վիդեո/

“Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարի պաշտոնն զբաղեցնող Կարեն Միրզոյանը, 2013 թ. հունիսի 12-ին Ֆրանսիական արբանյակային “Ֆրանս 24” հեռուստակայանի անգլալեզու հաղորդմանը տված հարցազրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, թե նա այլեւս երբեք Լեռնային Ղարաբաղի` վերստին Ադրբեջանի մաս կազմելու հեռանկար չի տեսնում, բառացիորեն պատասխանել է` “կան որոշ հեռանկարներ, կան որոշ հույսեր”: Առաջին տպավորությամբ նման հայտարարությունն անհավատալի է թվում, սակայն փաստը […]

Նաիրա Զոհրաբյանի “կրեատիվը” քաշեց Սամվել Ալեքսանյանին /վիդեո/

Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը: Արագ կարգով քննարկվում են մի շարք օրիանգծեր, ապա կազմակերպվում է դրանց քվեարկությունը: Նիստի ընթացքում այսօր վերջին շրջանի քաղաքական պասիվության համեմատ բավական “կրեատիվ” էր ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա հերթով-կարգով մոտենում էր ԲՀԿ խմբակցության պատգամավորներին և ինչ-որ բան ասում: Ապա մոտեցավ դահլիճի վերին շարքում գտնվող ԲՀԿ-ականներին ու նրանց հետ […]

“Տիկո,՛ խաբար չե՞ս` ինչ ա կատարվում”. Դավիթը` վարչապետին

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն այսօր մամուլի ասուլիսում նշեց, որ ներքաղաքական իրավիճակը “նիրհած” է, եւ քաղաքական ուժերն իրենց “աութսայդեր” են հայտարարել: “Այժմ պետք է ընդդիմություն-դիմություն կատեգորիաները հանենք: Վայ բարեփոխիչները եւ կեղծ ընդդամադիրները քսանհինգ տարի ժողովրդին տվեցին գիլյոտինի: Անհրաժեշտ է պետական մեքենայից դեն նետել միջնորդ, շահարկող, այսպես կոչված տզրուկային կապիտալ ստեղծող բոլոր օղակները”,-ասաց նա: Մարքսիստին հետաքրքրում […]

ԱԳ նախարարն ընդունեց Իրաքի նորանշանակ դեսպանին

Հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրաքի հանրապետության նորանշանակ դեսպան Ղազի Տահեր Խալեդին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան առաքելության մեջ եւ հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի եւ Իրաքի միջեւ գոյություն ունեցող պատմական եւ ավանդական, բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը: ԱԳ նախարարն ընդգծեց, որ […]

Հայաստանը հեռու է ավտորիտարիզմից. Շարմազանով

Հայաստանի քաղաքական իշխանությունը հեռու է ավտորիտարիզմից եւ տոտալիտարիզմից, եւ հանրապետության ղեկավարությունն աստիճանաբար երկիրը տանում է ժողորդավարության ուղիով: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով Freedom House-ի զեկույցն այն մասին, որ Հայաստանի իշխանությունը կրում է կիսաավտորիտար բնույթ: “Յուրաքանչյուր կազմակերպություն իրավունք ունի իր տեսակետն արտահայտել այս կամ այն երկրի […]

Թուրքական իշխանությունները խոստացել են չխոչընդոտել “կանգուն ցույցերին” /վիդեո/

Թուրքիայի իշխանությունները խոստացել են չխոչընդոտել կանգուն բողոքի ակցիաներին, որոնք շարունակվում են մի շարք քաղաքներում, այդ թվում` Ստամբուլում: Որոշման մասին հայտարարել է փոխվարչապետը, հաղորդում է “euronews”-ը: Թաքսիմից ոչ հեռու` Գալաթա հրապարակում, նախօրեին տասնյակ մարդիկ թողել են իրենց կոշիկները, որը խորհրդանշական ժեստ է`հարգանքի տուրք Գեզի զբոսայգու պաշտպանների եւ ոստիկանների միջեւ բախումների արդյունքում զոհվածներին եւ տուժածներին: Հայտնի թուրք […]

Դուք պարտավոր եք պատասխանել այդ մեղադրանքներին կամ հերքել. վարչապետը 3 քաղաքական հայտարարություն արեց

Այսօր նախքան կառավարության նիստի սկսելը վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ ինքը ցանկանում է երեք քաղաքական հայտարարություն անել: ՛՛Ես անձամբ խիստ շահագրգռված եմ, որ այն չարաշահումները, որոնց մասին խոսում էր Վերահսկիչ պալատը, դրանց վերաբերյալ գործերն անհապաղ ներկայացվեն դատախազություն և իրավապահ մարմինները տան պատասխաննր,-հայտարարեց Տիգրան Սարգսյանը: –Ես կիսում եմ ԱԺ նախագահի տեսակետն այն մասին, որ պետական բյուջեն […]

Ազգային ժողովի դահլիճից դուրս ընդդիմություն չկա /վիդեո/

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը համաձայն է, որ ընդդիմությունը թուլացել է և Երևանի ավագանու ընտրություններից հետո խորհրդարանի դահլիճից դուրս գրեթե չի գործում: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Խառատյանն այս երևույթը ճիշտ չի համարում, սակայն ասում է` օրինաչափ է: ”Բայց համոզված եմ, որ հասարակությունն այս պահին կարիք ունի ավելի արագ ու կտրուկ քայլերի, քան առանձին հարցերի շուրջ […]

Ոստիկանությունում պաշտոնանկությունները կշարունակվեն

՛՛Մեր լրատվական ծառայությանը, որ դիմեք, իրենք պարբերաբար հանդես են գալիս հաղորդագրությամբ, որ ինքնանպատակ չի աշխատանքից ազատելը կամ աշխատանքի նշանակելը: Դա բխում է աշխատանքի տրամաբանությունից ու ծառայության անհրաժեշտությունից՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը՝ մեկնաբանելով մամուլում հայտնված տեղեկությունները, թե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ձեռամբ  ոստիկանությունում շարունակվում է պաշտոնանկությունների ալիքը: ՛՛Մշտապես նման իրավիճակներ հնարավոր է առաջանան, մշտապես՛՛,-ասաց փոխոստիկանապետը` արձագանքելով […]

Սյունիքի նոր մարզպետացո՞ւ

Իշխանական կուլիսներում շրջանառվող տեղեկությունների համաձայն, չի բացառավում, որ Սյունիքի մարզպետ նշանակվի Կապանի բժշկական քոլեջի տնօրեն, ՀՀԿ-ական Ռոմիկ Սարգսյանը: Նա ՀՀԿ Կապանի տարածքային կազմակերպության ղեկավարն էր, եւ հակասություններ ունենալով նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ՝ հեռացվեց այս պաշտոնից: Ռոմիկ Սարգսյանը մտերմիկ հարաբերություններ ունի նախկին պատգամավոր, բժշկական քոլեջների նախագահ Մկրտիչ /Սերժ/ Մկրտչյանի հետ: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, հենց վերջինս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված