10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հեղափոխության ուրվականն արդեն Հայաստանում է /վիդեո/

Կհասնի արդյո՞ք Թուրքիայի եւ Սիրիայի հեղափոխական ալիքը Հայաստան: Քաղաքագետ Արա Պապյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ “Գեյզի”  այգու և դրա շուրջ զարգացող իրադարձությունների իրական պատկերը չէ որ ներկայացվում է մեր հանրությանը, այլ ամեն բան մի տեսակ ուռճացվում է :

Արդյունքում սկսած շարժումը ներկայացվում է որպես դեմոկրատական շարժում. ”Հիմնականում դա նացիոնալիստների և իսլամիստների կռիվն է, այսինքն` քեմալականների, որոնք կորցրել են իշխանությունը և էրդողանականների՝ ավելի կրոնականների ”:

Քաղաքագետի դիտարկմամբ` Էրդողանին հարող խումբը ավելի դրական է գնահատվում հայերի  համար: Արա Պապյանը հստակեցնում է փաստերով . “Մոտավորապես 4 հազար միավոր գույք ա վերադարձվել հայերին Էրդողանի օրոք, իսկ քեմալականների օրոք մենակ խլվելա: Էդ նույն Գեյզին Սուլթանի օրոք անգամ չխլեցին , իսկ քեմալականները խլեցին”:

Ինչ վերաբերվում է հեղափոխության ուրվականի Հայաստան հասնելուն. ”Դարեր շարունակ մեր պայքարի ամենաակտիվ ձևը եղելա արտագաղթը, դա արդեն բունտա: Եթե ռուսները գնում են ասենք` ջարդում են ապակիները կամ կալվածատերին են կախում, մեր մոտ էտպես չի”:

Արա Պապյանի կարծիքով` չիրականացված փոփոխությունների գնալու դառը փորձն է ժողովրդին մղում սոցիալական բունտի ծայրահեղ տարբերակին:

Մանրամասները Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ