17 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որտեղ են հանգստանալու նախարարները /վիդեո/

Հունիսի 20-ին Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները: Ի տարբերություն օրենսդիր մարմնի` գործադիրի ներկայացուցիչները ամռանը ևս աշխատելու են: Henaran.am-ը նախարարներից հետաքրքրվեց, թե արդյոք գնալու են այս տարի հանսգտանալու, որտեղ են նախընտրում հանգստանալ և որքան արժե նախարարական հանգիստը:  Մեզ հաջողվեց պարզել, որ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը Ջերմուկում է հանգստանալու, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` հայրենի Սյունիքում, […]

Անկախ որևէ մեկի ցանկությունից, նախապատվությունից… Ուրիխանյանի արձագանքը

” ”Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը, հերթական անգամ պարզաբանում եմ, ունի հստակ քաղաքական կուրս` անկախ որևէ մեկի ցանկությունից, նախապատվությունից, ենթադրությունից կամ երազանքից, այդ քաղաքական կուրսը իրականացնում է թե  մեր պառլամենտական խմբակցությունը, թե խմբակցությունն ավագանու խորհրդում: Որևէ հարաբերություն, էթիկայի դրսևորում, արարողակարգային միջոցառում, դրանում մասնակցություն և այլ հարցեր չեն կարող ազդել կամ փոփոխության ենթարկել մեր քաղաքական կուրսը”,-Henaran.am-ի հետ զրույցում […]

Գերմանիան դեմ է հանդես եկել Թուրքիայի` ԵՄ-ին անդամագրելուն

Նախօրեին կայացած ԵՄ դիվանագետների նիստին Գերմանիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ դեմ է Թուրքիայի` ԵՄ-ին անդամագրվելու նպատակով տարվող բանակցությունների հաջորդ փուլին, գրում է “Утро.ru”-ն: Դիվանագետի կարծիքով` ցույցերը ցրելու նպատակով կիրառված իշխանությունների խիստ քայլերը հավանության չեն արաժանացել ԵՄ ղեկավարների կողմից, այդ պատճառով էլ դեռեւս իմաստ չկա անցնել բանակցությունների հաջորդ փուլին: Զանգվածային ցույցերը Թուրքիայում սկսվեցին 2013-ի մայիսի 31-ին […]

Ռուբեն Հակոբյանի նամակը Իշխան Զաքարյանին

Այսօր ՀՀ ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նամակ է ուղարկել ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին՝ հետեւյալ բովանդակությամբ. ”Հարգելի պարոն Զաքարյան, հաշվի առնելով Ձեր կողմից Ազգային ժողովի նիստում սույն թվականի հունիսի 13-18-ը ներկայացված Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվության մեջ տեղ գտած մեծաքանակ քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ հիշատակումները, մասնավորապես՝ քաղաքաշինության, ճանապարհաշինության ոլորտներում, գնումների գործընթացում […]

”Ոնց որ Երրորդ մասի փողոցում ենք ու մայթեզրերում պպզած ”ասիչներ” կան”

Երևանի ավագանու ”Բարև Երևան” խմբակցության անդամներ Ստեփան Սաֆարյանն ու Դավիթ Սանասարյանը տարօրինակ են համարում դեռ 2008թ-ին ընդունված Երևանի համայնքի մասին օրենքը, որով ասվում է, որ ամռանը ավագանին նիստեր չի անում, այսինքն` հանգստանում է: ”Սա աննորմալ է, օրենսդիրի պարագայում նորմալ է, իսկ ժողովրդի առօրյա խնդիրները լուծելուն ուղղված մարմինը չի կարող նման աշխատաոճ ունենալ: Ամեն ինչ այնպես […]

Աշոտյան-Շարմազանով հարաբերություններում

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հունիսի 21-ին պատասխանելով լրագրողների հարցին անդրադարձավ մամուլի այն հրապարակմանը, թե Ազգային ժողովի փոխանագահ Էդուարդ Շարմազանովի բարեկմուհին, ով բժշկական համալսարանում դեկան է, “կտրել” է նախարարի քրոջը:  “Անգամ եթե նման բան կա, ես չեմ միջամտում իմ բարեկամների գործերին: Թող սովորեն, ստանան”,-ասաց նախարարը: “Չեք նեղացել պ-ն Շարմազանովից”,-հարցրեց լրագրողը: ” Ով է […]

Ֆրանսիայի դեսպանը հայերեն է խոսում /վիդեո/

Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն բազմաթիվ նմանություններ է տեսնում հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության հիմքում: Henaran.am-ի հարցին թե ինչու դեսպանը հայերեն չի սովորում՝ դեսպանը շտապեց պատասխանել հայերենով: Դիտեք տեսանյութը: 

Հանրությունը մեղավոր չէ, որ նրա շորերի վրա կրակոցի հետք չկա. Սաֆարյանը` Հայրիկյանին

 ”Ես ցավ պիտի արտահայտեմ, որ քաղաքական գործչին, ում 15-16 տարեկան ժամանակ այլ աչքերով էի նայում, հիմա այլ աչքերով եմ նայում: Նա տակտ չունի բառեր ընտրելու, արտահայտչամիջոցներին դիմելու առումով: Ես կոպիտ չեմ արձագանքելու, բայց մի բան կասեմ, որ եթե Պարույր Հայրիկյանի որոշ քայլեր հասկանալի չեն հանրության համար, դրա մեղավորը հանրությունը չէ… այլ բան եթե հասարակությունը հետաքրքրվեր […]

“Մեղավոր չեն, որ Տիգրան Ուրիխանյանը, Նաիրա Զոհրաբյանը կամ Օսկանյանը այլ խոստումներ են տալիս”

Այսօր քննարկում էր կազմակերպվել, որտեղ պետք է խոսվեր Երևանի նորընտիր ավագանու գործունեության մասին: Սակայն քննարկմանը մասնակցում էին միայն ՛՛Բարև Երևան՛՛ խմբակցության անդամներ Ստեփան Սաֆարյանն ու Դավիթ Սանասարյանը: Վարողը հայտնեց, որ ԲՀԿ խմբակցությունից իրենց ասել են, որ  առաջիկա երկու ասմվա ընթացքում  են իրենք հստակեցնելու իրենց առաջիկա նպատակները, իսկ ՀՀԿ խմբակցությունից պատասխանել են, թե նախընտրում են գործ […]

Լուկաշենկոն չի ասել

Օրերս “Известия в Украине” թերթում հրապարակվել էր Բելառուսի Նախագահի հարցազրույցը, որտեղ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ անընդունելի ձեւակերպումներ էին արվել։ Մասնավորապես, ըստ հրապարակման, Բելառուսի Նախագահն իբր հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում “նորմալ կյանք չկա”։  Պատասխան. Համաձայն Բելառուսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունից ստացված տեղեկատվության` Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այդպիսի ձեւակերպումներով հայտարարություն չի կատարել: Ավելին, Ուկրաինայում կատարած պաշտոնական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված