Եվրոպայի հանձնակատարը խուսափեց Թուրքիայի վերաբերյալ հարցին ուղղակի պատասխան տալ

”Կարող եք կակածներ չունենաք, որ մենք մեր ձեռքի տակ ցանակացած հնարավորություն օգտագործում ենք, և Թուրքիայի հետ հարաբերություններում կարևորում լավ հարաբերություններ ունենալը հարևանների հետ”,-այսօր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Ընդլայնման և Հարևանության քաղաքականության Եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` պատասխանելով հարցին, թե արդյոք ԵՄ-ը պարտադրում է նույն Թուրքիայի առաջ խնդիր դնել, որ հարգի եվրոպական արժեքները և չշրջափակի հարևան երկներին և չօկուպացնի այդ երկրների տարածքը։
Նա նշեց, որ այս տարի Թուրքիայի հետ հարաբերությունների տեսակետից կարևոր տարի կլինի։ ”Հոկտեմբերի կեսերին Թուրքիայի հետ նոր իրավիճակ կստեղծի և կապահովվի կայուն դինամիկա մեր հարաբերություններում”,-շեշտեց նա և ընդգծեց, թե ԵՄ-ն շատ է մոտեցել Թուրքիայի հետ ՝ մի կողմից Ասոցացման համաձայնագրով, մյուս կողմից էլ մուտքի արտոնագրերի հարցում երկխոսությամբ։ ”Որը Թուրքիան կստանա՝ եթե ապահովի բոլոր պայմանները, ինչը դրական դինամիկա կլինի նաև հարևանների համար”,-ասաց նա։
Շտեֆան Ֆյուլեն նաև ընդգծեց, որ ԵՄ-ն մաքսային միության մեջ է Թուրքիայի հետ։ ”Այս հարցում նույնպես բանակցություններ ենք վարում, որոշակի ընթացակագեր կան, որոնց պետք է հետևեն կողմերը, մասնավորպես Թուքրքիային, և կոչ է արվում Թուրքաիյին ներգարվել ազատ և համապարփակ առևտրի գոտիների մեջ։ Այս գործընթացը հնարավորություն կտա մոբիլիազացնել թուրքական կողմից գործարար շրջանակները և որպես լծակ օգտագործել այս գործընթացը ապահովելու համար, որը հապաղում էր”,-եզրափակեց Շտեֆան Ֆյուլեն: