30 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ովքեր են պատգամավորների օգնականները. դիմում էթիկայի հանձնաժողովին

Թրանփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով՝ հիմք ընդունելով “Հետք” ինտերնետային լրատվամիջոցի 2013թ. ապրիլի 17-ին հրապարակված “Աժ-ում՝ ընտանյոք հանդերձ, կամ ովքե՞ր են պատգամավորների օգնականները”  վերտառությամբ հոդվածը,[1] որն անդրադառնում է պատգամավորի օգնականի ինստիտուտին և այն համալրելու  պրակտիկային, մասնավորապես, ընտանիքի անդամներով կամ ազգականներով  այդ հաստիքը համալրելուն: Համաձայն “Ազգային ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքի 11-րդ […]

ՀԵԲ-ը կոչ է անում միավորել ԵՄ-Հայաստան ջանքերը կրճատելու համար գազի կորուստը

Հայաստանում գազի գնի կտրուկ բարձրացման հայտարարությունը սոցիալական եւ աշխարհաքաղաքական հետեւանքներին վերաբերվող բազմաթիվ հարցեր բորբոքեց: Գնի բարձրացման կոնկրետ չափի, ժամկետների եւ կիրառման շուրջ քննարկումները շարունակվում են եւ, հուսով ենք, կհանգեցնեն իրագործելի լուծման: Միաժամանակ արժե դիտարկել այն մեծ ներուժը, որը կօգնի Հայաստանի քաղաքացիներին՝ հիմնվելով այլ եվրոպական երկրների նմանատիպ փորձի վրա: Այս համատեքստում Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) կազմակերպությունը […]

Դուք չեք լսում` մարդիկ ինչ հարցեր են տալիս. ԱԺ նախագահը` գյուղնախարարին

Ազգային ժողովում լսումներ են կազմակերպվել Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղացիների աջակցության վերաբերյալ: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը տեղեկացրեց, որ մայիսի 12-ի կարկուտից տուժած գյուղիների վնասների չափերը ուսւոմնասիրվել են, երեկ էլ կառավարության նիստի ժամանակ ասվել է, թե ինչպես են օգնելու գյուղացիներին:  Նախարարն ասաց, որ առանձին մոտեցում է ցուցաբերվելու սոցիալապես անապահով ընտանիքներին: Բացի այդ, նախարարությունում կա հիմնադրամ, որը […]

38 ՀՀԿ-ին, 37` ԲՀԿ-ին

Մայիսի 5-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններից առաջ սահմանված լռության ժամի ընթացքում հայկական հեռարձակվող ԶԼՄ-ներում խախտման 60 դեպք է արձանագրվել: Այս մասին “Հենարան” մամուլի ակումբում լրագրողներին տեղեկացրեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Երեւանի մամուլի ակումբը Հայաստանում միջազգային չափորոշիչներին համապատասխան ընտրական գործընթացների կատարելագործման ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը՝ Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ, իրականացրել […]

“Զվարթնոցը” չի արժանանա “Փակ շուկայի” բախտին

“Զվարթնոց”օդանավակայանի  հին մասնաշենքը չի քանդվելու, դա ընկերության սեփականությունը չէ եւ այդ շենքերը-շինությունները ՀՀ սեփականությունն են: “Մենք որպես կառավարիչ տեսակետ ենք ներկայացնել, որ հինգ տարի հետո կարող է օդանավակայանի մեծացման հետ կապված քանդվի շենքը: Բայց ոչ մի քննարկում չի եղել եւ ցանկություն էլ չկա: Հետագա զարգացման համար գուցե”,-այսօր լրագրողներին ասել է “Արմենիա” միջազգային օդանավակայնի գլխավոր տնօրենի […]

Էրդողան. “Թուրքիան կարող է չափազանց օգտակար լինել ԵՄ-ի համար”

“Թուրքիան կարող է իր 76 մլն բնակչությամբ եւ ներկայիս տնտեսական վիճակով չափազանց օգտակար լինել Եվրամիության համար”,-հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, հաղորդում է”Անադոլու” գործակալությունը: Էրդողանը եւս մեկ անգամ կոչ է արել ԵՄ-ին իր կազմում ընդունել Թուրքիային: “Մենք կոչ ենք անում ԵՄ-ին չձգձգել այդ […]

Լեւոն Զուրաբյանը սենսացիոն հայտարարություն արեց

Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նախ նշեց, որ ցանկանում է սենսացիոն հայտարարություն անել: Նա հայտարարեց, որ իրենք տեղեկություններ ունեն, որ  գազի թանկացման պայմանագիրը կնքվել է ոչ թե մայիսի 13-ին, այլ ապրիլի 1-ին: ՛՛Մենք երեկ վերջապես պարզեցինք սենսացիոն այս տեղեկությունը: Պարզվեց, որ գների հանձնաժողովը մայիսի 13-ին ստացել է գազի գնի բարձրացման հայտը, […]

Արծվիկ Մինասյանին իշխանությունը մուլտֆիլմ է հիշեցնում

 ՛՛Ես չգիտեմ՝ ինչ նկատի ուներ վարչապետը, եթե դա է մտքի հողափոխությունն ու այդ ձևով ենք մենք առաջ գնալու, այդպիսի մտքի հեղափոխություն մեզ պետք չէ՛՛,-այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով վարչապետի երեկվա հայտարարությունը, թե ԱԺ-ում այս մի քանի օրվա ընթացքում մտքի հեղափոխություն է տեղի ունեցել: Մինասյանը չի կարծում, թե մտքի հեղափոխություն կարելի […]

Այնպես եք ասում կնոջը վիրավորել, կարծես կրակել են վրան … Գրիգորիչը ներողություն խնդրողը չի

՛՛Բնական է, երբ մարդկանց ծեծում ես, պիտի թողնես մինչև վերջ լացեն, հանգստանան, նոր պատասխանես: Ես չէի կարծում, որ անվերադարձ պիտի լինեին այդ արտահայտությունները, դրանք դիպուկ էին ու տեղին, երբևիցե ՛՛Հանրապետականը չպիտի շշուկներով խոսի՛՛,-այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ իր հասցեին ուղղված մեղադրանքներին այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Հիշեցնենք “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, […]

Լեւոն Զուրաբյանը դրանից չի վիրավորվել, հակառակը` ուրախ է

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր Ազգային ժողովում հիշեցրեց, որ երեկ ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իրեն երկու անգամ վիրավորեցին, սակայն չթողեցին պատասխանել: Ինքը դրանից չի վիրավորվել, հակառակը ուրախ է: ՛՛Ես շատ ուրախ եմ, որ հնչում է իմ անունը, դա նշանակում է, որ իմ քննադատությունը տեղ է հասել: Ինձ զրկեցին խոսքի իրավունքից, միկրաֆոնս անջատեցին, բայց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի