16 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

300կգ ալյուր, 30 կիլո միս, 30 կիլո կարագ՝ նվազագույն աշխատավարձով

ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը այսօր նշեց, որ ինքը շատ լավ հասկանում է դիվանագիտական լեզուն, այդ հանգամանքը օգնում է իրեն թացը չորից տարբերելու և ճիշտ սկզբունքով առաջնորդվելու համար. “Ավելի լավ գաղափարախոսություն, քան սոցիալիստական գաղափարախոսությունն է, ոչ մի տեղ չկա: Գոնե աննշան չափանիշներով ոչ մի ընդիմադիր կուսակցության գաղափարախոսություն չի մոտեննում սոցիալիստականին: Քանի որ այս գաղափարախոսությունը ասում է […]

Թուրք ցուցարարներին մեղադրել են ահաբեկիչ լինելու մեջ

Թուրքական ոստիկանությունն Անկարայում ձերբակալել է հակակառավարական ցույցերի 20 հավանական մասնակիցների: Ինչպես տեղեկացնում է”Reuters”-ը, ոստիկանությունը նրանց ահաբեկչական կազմակերպությունների անդամներ է համարում:  Ընդհանուր առմամբ ոստիկանությունը 30 բնակարան է զննել: Կասկածյալների անձը հնարավոր է եղել պարզել ցույցերի տեսագրություններից: Ոստիկանությունն ուշադրություն է դարձրել հենց նրանց վրա, ովքեր իրավապահ մարմինենրի վրա  են հարձակվել: Ընդ որում, ոստիկանությունում պաշտոնապես հրաժարվել են հաստատել […]

”Մեծերի գլխի՞ց”, թե բրիգադիրներն ու տրակտորիստները. պետք է սկսել որեւէ օլիգարխից

”Իհարկե ոչ, դա նույնիսկ միջինների գլխից բռնել չի նշանակում, ուր մնաց թե մեծերի գլխից բռնել նշանակի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժառանգության” վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` ի պատասխան հարցի, թե արդյոք չորս մարզպետարաններում արձանագրված չարաշահումների հիման վրա հարուցված քրեական գործը նշանակում է ”մեծերի գլխից բռնել”: ”Դա կառավարման համակարգի միջին օղակն էլ չի և իրենք չէ, որ ինչ-որ […]

Տիգրան Սարգսյանի առողջական վիճակից. “Նաիրիում” հերքում են

”Առաջին լրատվականի” տեղեկություններով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը գտնվում է ”Նաիրի” բժշկական կենտրոնում: Նա հիվանդանոց է տեղափոխվել երեկ գիշեր ստամոքսային խանգարումների և սուր աղիքային նոպաների պատճառով: Վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ վարչապետի մոտ ընդամենը մրսածություն է և նա դիմել է ստուգման համար: Խոսնակը հայտնեց, որ վարչապետն իրեն լավ է զգում և […]

Վարդան Սեդրակյանը 3 միլիոն “ղումարի” պարտքը փակելու համա՞ր է մահափորձ կազմակերպել

Մահափո՞րձ թե պարզապես կրակոցի միջոցով վախեցնելու միտում: Նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի օգնական և ընկեր Կարո Եղնուկյանի կարծիքով իրականում մահափորձ է եղել ՝ սպանության ցանկությամբ: “Որտեղից այդպիսի թյուր տեսակետ, որ մարդու կրծքավանդակին կրակում են վախեցնելու միտումով, այդպես կարող ես ասել եթե կրակում են մարդու ուսին կամ ոտքին: Ես ձեզ նույնիսկ դեպք պատմեմ, որ մարդու ոտքին […]

Սեդրակյանը 100 հազար դոլլար է ստացել Ռուսաստանից, ո՞վ է Հայրիկյանի մահափորձի իրական պատվիրատուն

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում էր. ” Մամուլի և որոշ անձանց կողմից այնպես ներկայացվեց սույն քրեական գործը, որ կասկածի տակ առնվեց անգամ Պարույր Հայրիկյանի վրա կրակելու հանգամանքը, զավեշտը հասավ այնտեղ, որ մամուլում հրապարակվեցին նյութեր, որ իբր Հայրիկյանի վրա դատաբժիշկը հրազենային վնասվածք […]

Բաքուն հույսը ռազմական գործոնի վրա է դնում. Վլ. Կազիմիրով

1992-1996թթ. Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը “Առավոտ”-ին տված հարցազրույցում անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություններին՝  նկատել է․ “Միայն խաղաղության երաշխիքները (ոչ միայն Ադրբեջանի կողմից, այլեւ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ եռանախագահող երկրների կողմից) կարող են պայմաններ ստեղծել օկուպացված տարածքներից անհապաղ հեռանալու եւ տեղահանվածների վերադարձի […]

Մինսկի խմբի միջնորդների կողմից մշակված մադրիդյան սկզբունքները հիմք են աշխատելու համար. ԵԽԽՎ նախագահ

ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը ցանկություն է հայտնել ղարաբաղյան հակամարտությունը քննարկել Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հետ: Այս մասին նա հայտարարել է Ստրասբուրգում կայացած մամլո ասուլիսին, սակայն չի մանրամասնել, թե երբ է պատրաստվում անել դա: Ինչպես հաղորդում է “РИА Новости”-ն, Մինյոնը հիշեցրել է ԵԽԽՎ շրջանակներում  Լեռնային Ղարաբաղի հարցերով հանձնախմբի գոյության մասին եւ նշել, որ “Մինսկի խմբի միջնորդների […]

Ի՞նչ չարաշահում… երիտասարդ մի ծավալվի …

Henaran.am-ը փորձեց Կոտայքի մարզպետի Կովալենկո Շահգելդյանից ճշտել, թե ինչ չարաշահումներ են հայտնաբերվել եւ արդյոք ինքը տեղյակ եղել է իր ղեկավարած գերատեսչությունում տեղի ունեցածի մասին: “Ի՞նչ չարաշահում, քննչականից հարցրեք, ինձ լիարժեք փաստաթուղթ չեն տվել, որ ես էլ կարողանամ որեւէ բան ասել”,-նշեց մարզպետը:  Հիշեցնենք, Հատուկ քննչական ծառայությունը հունիսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին […]

Երկիր “շինելու” փոխարեն, իրար գովելով ման են գալիս

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանը խոսեց  Հայաստանում ներքաղաքական զարգացումներից: Թովմասյանը երկրի համար ճակատագրական իրողություններից առանձնացրեց արտագաղթը` մատնանշելով, որ դեռևս 1945 թվականին Ստալինը հրահանգեց ներգաղթ կազմակերպել` “պայմաններ էին ստեղծվում վերադարձողների համար”: Երկրորդ հարցը, որ անհանգհստացնում է կոմկուսի առաջնորդին աղքատությունն է. “Մյուսը գործազրկությունն ու այս պայմաններում ուսանողական վարձերի բարձրացումն է, այս պրոբլեմները պետք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված