Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին

Հուլիսի 12ին Հայաստանի նախագահի նստավայրում Եվրամիության խորհրդատվական խմբի կողմից Խորհրդատվական խորհրդի 13-րդ նիստը համանախագահում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:
Ողջունելով մասնակիցներին Արթուր Բաղդասարյանը նշեց, որ դինամիկ զարգացում է ապրում Հայաստան-Եվրամիություն կապը:
“Այս ծրագրով մենք փորձում ենք ցուցաբերել արդյունքներին ուղղված մոտեցում Հայաստանի բարեփոխումների արդյունավետ իրականացմանը՝ խրախուսելով միասնական գործողությունը”,- ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:
Վերջինիս խոսքով, ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի վերջերս Հայաստան կատարած այցը ցույց տվեց, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին: “Եկել է ժամանակը՝հենվելով զարգացումների վրա մշակել ապագայի ծրագրերը”,-ասաց Հրիսթեան:
ԵՄ խորհրդատվական խումբը կներկայացի այս տարվա առաջին կիսամյակի՝ 2013-ի հունվար-հունիս հաշվետվությունը: Կքննարկվի նաեւ հաջորդ կիսամյակի կարիքների գնահատման փաստաթուղթը եւ աշխատանքային ծրագիրը:
Նշված աշխատանքների շրջանակում եղել են օժանդակությունների ԵՄ եւ ՀՀ միջեւ քննարկումների մի քանի փուլերին, որի արդյունքում ավարտին են մոտենում առեւտրի տեխնիկական խոչընդոտների մասին գլխի քննարկումները:
Ըստ հաշտվետվության, խորհրդատվական խումբն օժանդակություն է տրամադրել շուկայի վերահսկողության օրենսդրական ուղղությամբ, ինչպես նաեւ իր ներդրումն է ունեցել իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության դրույթները քրեական օրենսգրքում ներառելու աշխատանքներում: