24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանին Մաքսային միություն չեն հրավիրում

՛՛Կովկաս՛՛ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Եմ-ի հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը կկայանա աշնանը Վիլնյուսում Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրների երրորդ գագաթաժողովի ժամանակ: Սակայն սա չի նշանակում, որ Հայաստանը կստորագրի համաձայնագիրը: Այս մասին Իսկանդարյանը խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ նրա` պետք է հասկանալ, որ թեկուզ եթե Հայաստանը միանա ասոցացման պայմանագրին, ապա սա չի նշանակում, որ ”Հայաստանը ձեռքերը ծալած պիտի նստի, որ կլինի Եվրոպայի կենտրոնում, ոչ, սա ժողովրդավարական գործընթացի մասն է կազմում”,-նշեց նա:

Ինչ վերաբերում է Մաքսային միությանը, ապա քաղաքագետը նկատեց, որ Մաքսային միությանն անդամակցել Հայաստանին ոչ մեկը չի հրավիրել, և չկա մամուլում տարածված երկընտրանքի հարցը` ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր, թե Մաքսային միություն: 

”Դրանք տարբեր ֆորմատներ են և նման ընտրություն գոյություն չունի: Հայաստանը հեռանկար ունի երկու միությունների հետ էլ համագործակցելու, ինչը և փորձում է իրականացնել”:

 Իսկանդարյանն ասաց, որ Հայաստանի ավանդական քաղաքականությունն է` բոլոր առաջարկներին պատասախանել ”այո, այո, իհարկե”, սակայն որոշում կայացմելու առաջ պետք է հասկանալ, թե ինչ է դա տալու երկրին:

 

Հարցին, թե ՌԴ-ի կողմից գազի գինը բարձրացնելն ու Ադրբեջանին զենք վաճառելը կապված չեն Մաքսային միության անդամակցելու հետ, նա պատասպանեց, որ բոլորն էլ գիտեին, որ ընտրական փուլի ավարտից հետո գազը թանկանալու է: ”Գազը ոչ միայն մեզ մոտ է թանկացել, այլև ԱՊՀ մյուս երկրներում, այդ թվում նաև հենց ՌԴ-ում”,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է զենք վաճառելուն, ապա Իսկանդարյանն ասաց, որ ՌԴ-ն վաղուց էր զենք վաճառում Ադրբեջանին, նույնիսկ սմերչ տեսակի զենք է վաճառել: Սակայն հիմա ուղղակի մեծ աղմուկ առաջացավ հայկական մամուլում:

Բացի այդ, ըստ քաղաքագետի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուզում էր ադրբեջանական բանակի օրը միջոցառման ժամանակ ինչ-որ մի բան ցույց տալ: 

 Նա հավելեց, որ ՌԴ-ը Հայաստանի համար անցտանգության տեսանկյունից անփոխարինել է, իսկ տարածաշրջանում սեփական քաղաքականությունն իրականացնելու համար էլ Հայաստանն է ՌԴ-ի համար անփոխարինելի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ