Մեզ համար ամեն ինչ պարզ էր. Շարմազանով /վիդեո/
Այսօր ՀՀԿ ԳՄ-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, թե ինչ հարցեր են քննարկվել նիստի ժամանակ:
Շարմազանովը նշեց, որ ինքը հաշվետվություն է ներկայացրել իր այցի մասին Հունաստան: Իսկ հուլիսի 13-ին էլ նախատեսվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ կուսակցության պատվիրակության այցը Չինաստանի հանրապետություն՝ Կոմունիստական կուսակցության հրավերով։
Քննարկում է եղել նաև Վերահսկիչ պալատի հաշվետվության վերաբերյալ ու ՀՀԿ-ը հանգել է եզրահանգման:
”Որևէ նկատողություն, որևէ պաշտոնանկության մասին քննարկում չի եղել: Սա եղել է քննարկում քաղաքական մեծամասնության պահվածքի վերաբերյալ”.-նշեց ՀՀԿ խոսնակը:
”Ինչ վերաբերում է քաղաքական մեծամասնությանը, նա քննարկել է իր գործունեությունը, և եկել ենք ընդհանուր եզրահանգման”,-նկատեց խոսնակը ` հավելելով, որ իրենց մոտ ինչպես միշտ առողջ քննարկում է լինում:
Հարցին, թե նախագահն անդրադարձել է վարչապետի անվան շուրջ եղած օֆշորային սկանդալին, Շարմազանովը պատասխանեց` ոչ: ”Դա իրավապահ մարմինների խնդիրն է, մենք նրանց աշխատանքներին չենք խառնվում”:
Հարցին, թե այնուամենայնիվ, հնարավոր եղավ պարզել, թե ինչու էր բարկացել նախագահը և ինչ ի նկատի ուներ ասելով քաղաքական մեծամասնության պահվածք, Շարմազանովը պատասխանեց. ”Այնուամենայնիվ մեզ համար ամեն ինչ պարզ էր”:
Շարունակությունն ու մանրամասները` տեսանյութում: