09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արգամիչը նախագահ չի ուզում դառնալ. մի քանի խոսք /վիդեո/

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բավական անկեղծացավ լրագրողների հետ:

Նա նշեց, որ իր հարազատները, որոնց մեղադրում են դիզվառելիք գողանալու մեջ, բոլոր հոգօգտագործողների նման գումար են տվել և օգտվել դիզվառելիքից: Հովիկ Աբրահամյանն այստեղ քաղաքական ենթատեսքտ չի տեսնում, սակայն ասում է.

”Չեմ ուզում որևէ մեկին մեղադրել, իրականությունը կա, որ վճարել են ու օգտվել: Եթե իրավունք չունեին օգտվելու, պիտի գրեին, որ Աբրահամյանների բարեկամները իրավունք չունեն, մերոնք էլ չէին օգտվի”,-ասաց նա:

”Ես որևէ մեկից իարվունք չունեմ նեղանալու, եթե իրականությունն են խոսում, բայց վիրավորվում եմ, որ պատվերներ են կատարվում”,-հավելեց նա: Հարցին, թե ով է իր դեմ պատվերներ իջեցնում, Աբրահամյանն ասաց. ”Դուք չգիտե՞ք, բոլորդ էլ գիտեք”: Լրագրողները նշեցին վարչապետի անունը, սակայն նա ասաց.

”Ես համամաիտ չեմ ձեզ հետ”:

Լրագրողների դիտարկմանը, որ իր դեմ քաղաքական պատվերներ կան, քանի որ իշխանություն ներսում արդեն պատրաստում են նախագահ Սերժ Սարգսյանի հաջորդին` ի դեմս Հովիկ Աբրահամյանի ու վարչապետի, նա ասաց.

”Ես նման ցանկություն չունեմ, ուրիշի փոխարեն չեմ կարող կարծիք հայտնել, բայց նման ցանկություն իմ մտքի ծայրով էլ չի անցել”: Նա հավելեց, որ երբեք էլ չի ցանկացել նախագահ դառնալ. ”Միգուցե ուրիշների մասով կա նման ծրագիր, բայց իմ մասով` ոչ”:

ԱԺ նախագահը նաև խոստովանեց, որ գիտի, թե ովքեր են իր դեմ պատվերներ տալիս, սակայն չի ցանկանում անուններ տալ: Փոխարենը նա լրատվամիջոցների միջոցով կոչ ուղղեց պատվիրատուներին.

”Ես ամեն ինչ գիտեմ` ոնց են պատվիրում ու նրանց ուզում եմ ասել, որ ես ամեն ինչ գիտեմ”:

Շարունակությունը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ