16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Վարչապետին հարցրել է օֆշորային սկանդալի մասին

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չի հավատում վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապվող օֆշորային սկանդալի պատմությանը:

Այս մասին Աբրահամյանը հայտարարեց այսօր՝ ՀՀԿ ԳՄ-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Լրագրողների դիտարկմանը, թե այսինքն` Կիպրոսի դատախազը ստում, նա ասել է, որ առանց տվյալ անձի թույլտվության իր անունից օֆշորային ձեռնարկություն չեն կարող բացել, նա արձագանքեց. ”Չեմ կարող ասել որևէ մեկի ստի մասին:

Պարոն վարչապետը դիմել էր դատախազություն, որպեսզի ճշտվի։ Ես հարցրել եմ վարչապետին, ասել է նման բան չկա։ Ես իրականությանն եմ հավատում, երբ պատկան մարմինները տան գնահատական, մենք կհավատանք”:

Հարցին, թե իսկապես լարված են ԱԺ նախագահի ու վարչապետի հարաբերությունները, նա պատասխանեց.

”Եթե մամուլին հավատանք այո, բայց իրականում` ոչ”:

Լրագրողները կատակեցին, որ նրանց միասին չեն տեսնում, ինչին Աբրահամյանն արձագանքեց. ”Դե կազմակերպեք, տեսնենք, եթե դա ինչ-որ բան կփոխի”:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ