29 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կա Նիկոլ Փաշինյան. այլընտրանքներով և աղոթքներով ընդդիմություն գոյություն չունի

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի դիտարկմամբ` այս պահին Հայաստանում ընդդիմություն գոյություն չունի.”Կան անհատներ, կա Նիկոլ Փաշինյան, որի վերջին ելույթը պառլամենտում՝ վաղուց հայաստանյան ԱԺ-ում, Հայաստանի պառլամենտարիզմի իրականության մեջ ես նման դասական ելույթ չէի լսել: Սակայն եթե կուսակցությունը չունի ինչ որ լուրջ ռեսուրսներ, մենակ կուսակցությունով դժվար է, առավել ևս դժվար է միայնակ մարդուն ”:

Կարեն Քոչարյանի գնահատմամբ` ընդդիմություն բառին համարժեք ընդիմություն Հայաստանում պարզապես գոյություն չունի: Նա իր խոսքը համեմեց վերջին ժամանակների ընդիմությանը վերագրվող մի քանի արդեն խորհրդանշական արտահայտություններով.

”Ընդիմություն որպես այդպիսին գոյություն չունի՝ իր այլընտրանքներով, իր աղոթքներով, իր քաղաքական վերլուծություններով: Դա ավելի շատ փուչիկ է հիշեցնում, քան ընդիմություն”,-հավելեց Կարեն Քոչարյանը:

“Այս պահին, որպես ինստիտուտ գոյություն չունի ընդիմությունը”,-Henaran.am-ի հետ զրույցում մանրամասնեց Կարեն Քոչարյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի  տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ