09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

”Ընտրությունները հիմա են սկսվում”. ”Ժառանգությունը” բանակցում է /ֆոտո, վիդեո/

”Ի՞նչ է ապրիլի 9-ը: Ես գտնում եմ, որ մեր երկրում իսկական ընտրությունները սկսվում են հիմա, որովհետև մենք պետք է որոշենք, թե ում ենք հիմա ենթարկվում”,-քիչ առաջ ”Ազատության” հրապարակում քաղաքացիական ֆորում-քննարկմանն ասաց օրվա բանախոսը` նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: ”Րաֆֆի Հովհաննիսյանը այն միակ քաղաքական գործիչն է, որը կարող է գլխավորել երկրի բարձրագույն մարմինն այդ շրջանում”,-նշեց նա: […]

Հացադուլը թույլ քայլ է

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը չի պատրաստվում խորհուրդներ տալ Րաֆֆի Հովհաննիսյանին,քանի որ վերջինս ՀԱԿ անդամ չէ,  խորհուրդներ տալն էլ անշնորհակալ գործ է: Վերջինս  վատ է պատկերացնում է, թե ինչով կարող է ավարտվել հետընտրական իրավիճակը, քանի որ չկա մշակված գործողությունների հստակ ծրագիր ,իսկ քայլերն էլ անտրամաբանական են: Հարցին` ինչպես կմեկնաբանի “Ժառանգության” առաջնորդի հայտնի հայտարարությունը` “Միայն […]

Ինչ ասեցին, մնացին տակը. Վարդան Ղուկասյանը` Բալասանյանին

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան-Սամվել Բալասանյան առճակատումը նոր երանգներ է ստանում: Ղուկասյանը “Ցայգ”-ի եթերում հրապարակային բացատրություն է տվել մամուլում շրջանառվող ասֆալտի չարաշահումների վերաբերյալ տեղեկության մասին, ինչը կապվում է իր` Ղուկասյանի անվան հետ: “Ինչ ասացին, մնացին տակը”,-ասել է Վարդան Ղուկասյանը` չխուսափելով վիրավորել Բալասանյանին: Առաջարկում ենք դիտել տեսանյութը:

Ոստիկաններն այցելել են նստադուլավորների տներ. հարթակում 6 երիտասարդ է մնացել /ֆոտո. վիդեո/

”Ազատության” հրապարակում ոչ միայն ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ  պայքարը շարունակում են նստադուլավոր երիտասարդները: Henaran.am-ի հետ զրույցում երիտասարդները նշեցին, որ պատրաստ են դիմակայել ցրտին, սադրանքներին, սպառնալիքներին: Մեր հարցին` ով է փորձել նրանց սադրել, սպառնալ Անահիտ Հովհաննիսյանը պատասխանեց. ”Ոստիկաններն այցելել են տարբեր երիտասարդների տներ, իբր թաղայինները ծանոթանում են, կամ հաշվառում են անում: Ասել են մեր ծնողներին, […]

Սաակաշվիլիի այս քայլը վտանգավոր է ոչ միայն Վրաստանի, այլ նաեւ Հայաստանի համար. քաղաքագետ

Քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ակտուալ մի խնդրի շուրջ, որը սակայն լայն արձագանք չի գտել լրատվամիջոցներում: Խոսքը` Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի` չինական “Խուան” գրուպի հետ կնքած պայմանագրի մասին է, ըստ որի Վրաստանում պետք է կառուցվի օլիմպիական քաղաք, որտեղ բնակություն կհաստատեն 127 հազար չինացիներ, ինչպես նաեւ կստեղծվի ազատ տնտեսական գոտի:  Ինչպես նշեց Լեւոն […]

Ոչ ադեկվատ կարող են լինել ոչ միայն ”քաղցած”, այլև ”կանոնավոր սնվող” ժառանգականները

Մեկ շաբաթյա ընդմիջումից հետո ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում քաղաքական գրառում է արել` անդրադառնալով այսօր ԱԺ-ում ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը: ”Երևի նկատել եք, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ ներքաղաքական զարգացումներին չէի անդրադառնում:  Պատճառը շատ ակնհայտ էր:  Այն պահից, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարեց, ես՝ թե՛ որպես բժիշկ, թե՛ որպես […]

“Ես չեմ ուզում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դիակ դառնա”

ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը վստահ է, որ ”Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը չպիտի դիմեր հացադուլի:  ”Ես գտնում եմ, որ նախագահի թեկնածուն չպետք է գնա հացադուլի ճանապարհով, սա այնքան էլ սազական չէ նախագահի թեկնածուին”,-այսօր ասուլիսում ասաց նա: Թովմասյանը կարծիք հայտնեց, որ Հովհաննիսյանը պետք է զանգվածային տեսք տար շարժմանը, համաժողովրդական զանգվածային միջոցների գնար և ոչ թե […]

Ամբիցիաներն ամեն ինչից վեր. ”ժողովո՞ւրդը”, թե՞ ԲՀԿ-ն /վիդեո/

”Հայ ժողովուրդը պահանջում է միասնական մոտեցում, ”Ժառանգությունն” ի վնաս իրեն կուսակցական շահի մշտապես գնացել է համատեղման, կոնսոլիդացիայի ճամփով, մեկ -մեկ ստացվել է, մեկ-մեկ` ոչ, սխալվել ենք: Մենք փորձել ենք թե քաղաքացիական հասարակության, թե խորհրդարանական կուսակցությունների հետ ավելի մեծ դաշինք կազմել: Ամենատարբեր պատճառներով, որոնցից մեծ մասը մեզ հետ կապ չունեն, չստացվեց: Հիմա ուրբաթ օրը մենք կներկայացնենք […]

ԱՄՆ Կոնգրեսում նշվել է արցախյան ազատամարտի 25-րդ տարելիցը

Ամերիկյան Կոնգրեսի անդամները, դիվանագիտական կորպուսը եւ հայ համայնքի առաջնորդներն ու ակտիվիստները մարտի 13-ին Կապիտոլիումում նշեցին արցախյան ազատամարտի 25-րդ տարելիցը. հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը: Կոնգրեսում Հայկական խնդիրներով զբաղվող խմբի կողմից կազմակերպված այս միջոցառմանը ելույթով հանդես եկան ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդվարդ Ռոյսը, ներկայացուցիչ Ադամ Շիֆը, խմբի նորանշանակ համանախագահ Մայքլ Գրիմը եւ համանախագահ Ֆրենկ […]

Իրարանցում Ազգային ժողովում. Փոստանջյանին դուրս չհանեցին, բայց նյարդերը տեղի տվեցին

Այսօր “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի ելույթը  իրարանցում առաջացրեց ԱԺ նիստերի դահլիճում: Տեղի տվեցին ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի նյարդերը: “Ժառանգության”  պատգամավորը ընթերցեց իբր Սերժ Սարգսյանի Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված նամակը, որտեղ գործող նախագահը իբր ներում է հայցում Րաֆֆի Հովհաննիսյանից: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը թույլ չտվեց Փոստանջյանին շարունակել, քանի որ այն կապ չուներ նիստի ընթացքի եւ քննարկվող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի