06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱԳՆ-ում տեղի ունեցավ ԵՄ կողմից Դիվանագիտական դպրոցի աջակցության ծրագրի մեկնարկին նվիրված ընդունելություն

Հուլիսի մեկին ԱԳՆ-ում տեղի ունեցավ ընդունելություն՝ նվիրված Դիվանագիտական դպրոցին ԵՄ կողմից աջակցության ծրագրի նոր փուլի մեկնարկին:

Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, Դիվանագիտական դպրոցի գործընկեր ԲՈՒՀ-երի ղեկավարներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների, Դիվանագիտական դպրոցի տարբերի տարիների շրջանավարտներ:

Իր ողջույնի խոսքում կարեւորելով Դիվանագիտական դպրոցի գործունեությունը՝ որակյալ դիվանագիտական կադրերի պատրաստման գործում, նախարար Նալբանդյանը նշեց, որ բացումից ընդամենը երեք տարի անց Հայաստանի Դիվանագիտական դպրոցը վերաճել է լավ համբավ ունեցող ուսումնական հաստատության,  որն առաջարկում է բարձրորակ մասնագիտական կրթություն նրանց,  ովքեր ձգտում են համալրել ՀՀ դիվանագիտական ծառայությունը,  ինչպես նաեւ վերապատրաստման ծրագրեր` իրենց կարիերայի կայացման ճանապարհին գտնվող դիվանագետներին եւ պետական այլ հաստատությունների արտաքին կապերի վարչությունների աշխատակիցներին: “Այս ընթացքում Դիվանագիտական դպրոցը տվել է շուրջ ութ տասնյակ շրջանավարտ, որոնցից 41-ը ներկայումս աշխատում են Արտաքին գործերի նախարարությունում: Այս նոր ծրագրի մեկնարկը վառ հաստատումն է այն բանի, որ մեր միջազգային գործընկերները դրական են գնահատում Դիվանագիտական դպրոցի նվաճումները”. – ասաց արտգործնախարարը:

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպական Միությանը, բոլոր գործընկեր կազմակերպություններին ու երկրներին, որոնք նպաստել են Դիվանագիտական դպրոցի զարգացմանը կայացմանը, ինչպես նաեւ այն բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, մասնագետներին եւ հրավիրյալ դասախոսներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել կրթական գործընթացում վերջին մի քանի տարիների ընթացքում:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան իր խոսքում, անդրադարձավ Դիվանագիտական դպրոցի անցած ճանապարհին, ընդգծելով, որ այն իր գործունեության կարճ ժամանակահատվածում այն բավականին շոշափելի արդյունքների է հասել եւ ԵՄ կողմից ֆինանսավորվող նոր ծրագիրը այդ անցած ուղու գնահատականն է։2013թ. մայիսին մեկնարկած Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող նոր ծրագիրը աջակցելու է ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի վարչական եւ ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը։ Ծրագիրը կներառի նաեւ տեղեկատվական եւ արտադասարանային մի շարք լրացուցիչ միջոցառումներ, ուսումնական այցեր Բրյուսելում եւ Վիեննայում տեղակայված եվրոպական եւ միջազգային կազմակերպություններ։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ