Տիմոշենկոն շտապ վիրահատության կարիք ունի

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն շտապ վիրահատության կարիք ունի: Այդ մասին հայտարարել է նրա դուստրը` Եվգենյա Տիմոշենկոն` “Շարիտե” կլինիկայի գերմանացի բժիշկների խորհուրդները հիմք ընդունելով: Եվգենյան նշել է, որ վիրահատությունը կապված է Տիմոշենկոյի մեջքի ցավերի հետ եւ հավաստել է, որ մայրն ընդհարապես չի կարողանում քայլել: Նա ընդգծել է, որ եթե վիրահատությունը տեղի չունենա, ապա իր մայրը կարող է հաշմանդամ դառնալ: “Պահանջում ենք իշխանություններից, որ վիրահատությունը կատարվի “Շարիտե” կլինկայի մասնագետների կողմից, եւ այնտեղ, որտեղ պայմաններ կլինեն”,-Տիմոշենկոյի դստեր խոսքերն է մեջբերում “Интерфакс”-ը:
Այն մասին, որ նախկին վարչապետը վիրահատության կարիք ունի, նախկինում հայտարարել էին նաեւ նրա համախոհները, ընդ որում, նրանք սպասում էին համապատասխան եզրակացությանը: Կլինիկայի բժիշկները հերթական անգամ Ուկրաինա են այցելել հունիսի 21-ին: Նրանք այցելել են Խարկովի համար 5 կենտրոնական կլինիկական հիվանադանոց, որտեղ էլ արդեն մեկ տարուց ավել գտնվում է Տիմոշենկոն, եւ խորհրդակցություններ են անցկացրել ուկրաինացի գործընկերների հետ:
“Комсомольская правда в Украине”-ի հաղորդմամբ` գերմանացի բժիշկները Տիմոշենկոյի վիճակը “լուրջ” են անվանել, իսկ ուկրաինացի բժիշկները չեն ցանկացել “ընդունել դա”: