29 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ը վիճարկելի բանաձեւ է ընդունել Սիրիայի վերաբերյալ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սիրիայի վերաբերյալ բանաձեւին, որը դատապարտում է երկրի իշխանություններին եւ ընդդիմադիրների Ազգային կոալիցիան ճանաչում է որպես մերձավորարեւելյան երկրի օրինական ներկայացուցիչ, հաղորդում է “Reuters”-ը: Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 107 երկիր, դեմ` 12-ը, 59-ը ձեռնպահ են մնացել: Քվեարկությունից առաջ ՌԴ-ը կոչ է արել Գլխավոր ասամբլեայի անդամ-երկրներին հրաժարավել ճանաչել բանաձեւը, […]

Զարուհին` Նաիրային /վիդեո/

Henaran.am-ը  Ազգային ժողովի “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանից փորձեց ճշտել, թե ինչպես կմեկնաբանի  գործընկերուհու ԲՀԿ խմբակցության քարտուղար` Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, որ ԲՀԿ-ն չի լինելու այնպիսի ընդդիմություն, “որը հազարավոր մարդկանց կարող է տանել հնարավոր առճակատման ու գնալ Ծիծեռնակաբերդ“: Նշենք, ոչ տիկին Փոստանջյանը ծանոթ չէր ԲՀԿ-ական պատգամավորի հայտարարությանը, իսկ երբ բաառացի մեջբերեցինք` ասաց. “Ճիշտն ասած, նրան […]

Նրանք իրար հետ խնդիր չունեն

”Երեք նախագահները վերջապես մի դաշտում տեղավորվեցին: Նախկինում իսկապես ամեն մեկն իր համար էր տոն նշում, եթե միջոցառում էր, ամեն մեկն իրենն էր անում, հիմա եթե նրանք բոլորով մի տեղ հավաքվել էին, դա ողջունելի է, այս կտրվածքով որևէ առարկություն չունեմ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժառանգության” անդամ Ստեփան Սաֆարյանը:   Նշենք, որ երեկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջոցներով […]

Օսկանյանը կխոսի մեկ շաբաթից

Մինչ Հայաստանի քաղաքագիտական փորձագիտական դաշտը մեկնաբանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ”սառը ցնուցուղը” Հայ ազգային կոնգրեսի եւ յուր որոշ կուսակիցների գլխին, թե “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը ընդդիմություն չի կարող լինել, նախկին ԱԳ նախարար, ընդդիմություն դառնալու ջատագով ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը լռում է: Նա արդեն մի քանի օր է Հայաստանում չէ: Henaran.am-ի հարցին, թե ուր կամ ինչ նպատակով […]

Իշխանության մեջ էլ տեղ չկա. ի՞ նչ է մնում ԲՀԿ-ին

”Այդպես որ վերցնենք իշխանության դաշտում էլ տեղ չկա: Ընդդիմության դաշտում տեղ չկա, մնում է տուն գնալ, կուսակցության դռները փակել ու ետ գնալ, քանի որ տեղ չկա այլևս, դա մեր պատկերացրած քաղաքականությունը չէ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժառանգություն” կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը. ”քանի որ արդեն 5-6 կուսակցություն կա, որ ընդդիմություն են,  […]

ԲՀԿ-ն մի մեծ սառցաբեկոր է

Երևանի ավագանու անդամ, ”Բարև Երևանի” դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ”Խնդրում եմ դիսկուրս չսարքել ”ԲՀԿ-ն ընդդիմադի՞ր է, թե՞ իշխանություն” կեղծ թեման… Ոչ մեկն էլ չի: ԲՀԿ-ն մի մեծ սառցաբեկոր է, որը ներդրվել է քաղաքական դաշտ` արդարության նավերը խորտակելու համար… Հ.Գ. ԲՀԿ գործիչներին ասեք, որ իրենց ընդդիմադիր չլինելու պատճառաբանութունը պետք չէ կապել […]

Այդ մարդկանց, որոնք երբեք ընդդիմություն չեն եղել

”Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չի ցանկանում մեկնաբանել ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը: ”Առանց մեկնաբանության”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սարգսյանը: ”Ես չեմ ուզում այդ մարդկանց, որոնք երբեք ընդդիմություն չեն եղել ու չեն էլ հայտարարել, որ ընդդիմություն են, այլընտրանք են, որևէ կերպ մեկնաբանել, առավել ևս նշված անձին մեկնաբանելու ցանկություն չունեմ”,-շարունակեց նա: Հարցին` ինչով է պայմանավորված Զոհրաբյանի […]

Ծառուկյանը նորից կասի

Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ երեկ արած ձևակերպումը ԲՀԿ-ի քաղաքական կարգավիճակի մասին, տարբեր մեկնաբանությունների, այդ թվում՝ ուղղորդված, խեղաթյուրված հետևությունների առիթ է հանդիսացել: Ակնհայտ է նաև Գագիկ Ծառուկյանի՝ համատեքստից կտրված խոսքի վրա ոմանց համար ցանկալի սցենարների կառուցումը: Բոլոր տեսակի տարըմբռումներին և տարօրինակ մեկնաբանություններին վերջ տալու նպատակով պաշտոնապես տեղեկացնում եմ, որ առաջիկա օրերին ԲՀԿ ղեկավարը չի […]

ՀԱԿ-ի հաշվարկները ԲՀԿ-ի հարցում.Զուրաբյանը` Ծառուկյանի հայտարարությունից

Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ) փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, ”Ազատություն” ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որ ”Բարգավաճ Հայաստան”-ը (ԲՀԿ) չի կարող ընդդիմություն դառնալ, ասաց` քաղաքական ուժի մասին պետք է դատել ոչ թե հապշտապ, ոտքի վրա արված հայտարարություններով, այլ վերջինի կատարած գործերով:  Զուրաբյանի խոսքով` ԲՀԿ-ն իշխող կոալիցիայի անդամ չէ, չի պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական […]

Սերժ Սարգսյանը խեղդեց Գագիկ Ծառուկյանի ձեռքերով

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է. Երբ մեկ տարի առաջ ես նախաձեռնել էի միջկուսակցական հանրային լսումների անցկացման, իսկ հետո նաեւ ընտրական գործընթացների հանրային վերահսկողության միասնական շտաբի կազմավորման աշխատանքները, ինձ ոգեշնչում էր քաղաքական դաշտի նկատմամբ հանրային վերահսկողության մշտական գործուն մեխանիզմի ստեղծման գաղափարը: Ցավով պետք է արձանագրեմ, որ իմ հույսերը չարդարացան: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի