09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դուք այս պատասխանները չեք ստանա. Թովմասյանը` Կիպրոսի դատախազի հայտարարությունից

”Հարցրեք Կիպրոսի դատախազին: Ես Կիպրոսի Իրավունքի մասնագետ չեմ”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Կիպրոսի դատախազի հայտարարությանն, ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նշենք, որ Կիպրոսի դատախազը անհնարին էր համարել առանց մեկի թույլտվության ձեռնարկություն գրանցել օֆշորային գոտում:

Լրագրողների դիտարկմանը, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ իրավունք չունի չհատավալ Կիպոսի դատախազի հայտարարությանը, Հրայր Թովմասյանն արձագանքեց. ”Դուք ասում եք` Կիպրոսի դատախազն ինչ-որ բան է ասել, ՍԴ նախագահն ինչ-որ բան է ասել: Ես չգիտեմ՝ ես ոչ Կիպրոսի իրավունքի մասնագետ եմ, ոչ էլ… հարցրեք այդ մարդուն: Ինձ հարցեր տաք, որը կարող է պրոցեսների վրա ազդե՞լ, դուք այդ պատասխանները չեք ստանա: ՀՀ արդարադատության նախարարը չի պատասխանելու այն հարցերին, որոնք նախաքննության փուլում են, դատախազության վարույթում, ոստիկանությունում: Եթե ոչ ուղղակի, ապա անուղակի իմ պատասխանները կարող են ազդել պրոցեսների վրա, ուստի այդ հարցերին չեմ պատասխանում”:

Հարցին, թե Հայաստանում արդարադատություն կարող է լինել, արդյոք հնարավոր է, որ մի օր վարչապետը պատասխանատվության ենթարկվի՝ հիմքերի դեպքում, նախարարը պատասխանեց. ”Ամենագլխավոր բանը, որ պետք է հավատ ունենալ, այո՝ հնարավոր է: Եթե հավատ չունեք, որ մեկ երկրում կարող է արդարադատություն կիրառվել, որ այն օդը, որը շնչում եք,արդարադատության մասնաբաժինը շատ ավելի մեծ կարող է լինել, ուրեմն… Եթե-ներով չեմ ուզում պատասխանել: Եթե իրավական պետություն ենք, բոլորը հավասար են իրավունքի առջև, եթե մեկը հանցագործություն է կատարել՝ պետք է պատասխանատվության ենթարկվի”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ