Հենրիխը լավ գիտի` որ ճանապարհով է գնալու. խառնաշփոթ է /վիդեո/
Մարզական լրագրողներ Դավիթ Ջալալյանն և Արթուր Նազարյանը որևէ արտառոց բան չեն գտնում Հայաստանի ազգային հավաքականի ու Դոնեցկի ”Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխթարյանի` ”Լիվերպուլ” տեղափոխության շուրջ ստեղծված աժիոտաժի հետ կապված: Henaran.am-ի հետ զրույցում Ջալալյանը նշեց, որ եթե այս պատմությունը լիներ այլ երկրի ֆուտբոլիստի հետ, ապա այսպիսի բուռն արձագանքներ, տեղափոխությունը դեպի քաղաքական դաշտ տանել չէր լինի:
”Քանի որ Հենրիխը մեր ֆուտբոլիստն է, այսպես բում է բարձրացել, որին անդրադառնում են նաև ոլորտից չհասկացող լրատվամիջոցներ և ինչ-որ խառնաշփոթ է ստեղծվում”,-ասաց նա:
”Եթե ինչ-որ մեկը անտարբեր չէ նրա ճակատագրի հանդեպ, պետք է հնարավորինս հանգիստ վերաբերվել, չտանել ոչ մարզական ուղղությամբ, արտառոց բան չկա, ուղղակի դեռ գործարքը չի կայացել:
Հենրիխը հասուն մարդ է ու շատ լավ գիտակցում է` ինչ է անում ու մեզանից լավ գիտի, թե ինչ է ուզում ու որ ճանապարհով է գնալու”,-հավելեց Նազարյանը:
Մանրամասները` տեսանյութում: