21 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀՀԿ-ն կլոնների կուսակցություն չէ, բյուջեն էլ չեն լափել. Աշոտյան /վիդեո/

Արդյո՞ք Վերահսկիչ պալատի  հաշվետվությունից հետո տեղի ունեցած բոլոր իրադարձությունները նշանակում են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի թեւերի միջեւ ընթացող պայքարի հետեւանք, հարցին՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արմեն Աշոտյանը նախ ասաց, որ կոռեկտ չի համարում կուսակցությունում կայանալիք քննարկումից առաջ տեսակետ ասել, այն էլ կառավարության շենքում:

Նա խոստացավ իր կարծիքը ասել հետո, բայց նշեց, որ ՀՀԿ-ն կլոնների կուսակցություն չէ. այլ  անհատների եւ անհատականությունների կուսակցություն է: “ Մենք իրարից տարբերվում ենք եւ պետք է մարդիկ իրարից տարբերվեն: ՀՀԿ վերաբերյալ անհանգստություների կարիք չկա, ՀՀԿ-ն քաղաքական տեսանկյունից ամենականխատեսելի ապագա ունեցող կուսակցություններից է: Ցավով նշեմ՝ թուլացած ընդդիմության պարագայում իշխանությունն իր մեջ պետք է ստեղծի տեսական այլակարծության որոշակի հնարավորություններ՝ առաջ գնալու համար”,-ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Ինչ վերաբերում է բյուջեի թալանված լինելուն.  “Բյուջեն թալանված չէ, “թալանված”, “լափված” բառերը ՎՊ հաշվետվությունում չկան: Քաղաքական գործիչների կարծիքները ես չեմ մեկնաբանում”,- եզրափակեց Աշոտյանը:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ