Շարմազանովը հավատում է վարչապետին
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հավատում է ոչ թե Կիպրոսի գլխավոր դատախազի հայտարարությանը, այլ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որ հնարավոր է առանց տվյալ անձի ներկայության կամ համաձայնության օֆշորային գոտում ձեռնարկություն գրանցել։
՛՛Պարոն վարչապետը դիմել է դատական ատյաններին, խնդիրը գտնվում է դատական և իրավական տիրութում, այնտեղ մեկնաբանելու բան չունեմ։ Դատարանը կորոշի, բայց ես հավատում եմ պարոն վարչապետին՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Դիտարկմանը, թե դա նշանակում է, որ Կիպրոսի դատախազի ասածին ԱԺ փոխնախագահը չի հավատում, Շարմազանովը կրկնեց. ՛՛Ես ասեցի խնդիրը գտնվում է դատական ատյաններում, և դատարանը կորոշի։ Քանի դեռ վարչապետը դիմել է դատարան, կոռեկտ չեմ համարում մեկնաբանել այդ խնդիրը և գործառույթները՛՛։
Հարցին, թե Էդուարդ Շարմազանովը քաղաքական դրդապատճառներ տեսնում է վարչապետի վարկանիշը գցելու հետ կապված, պատասխանեց. ՛՛Բնակաբար քաղաքական գործչի հետ ինչ լինում է, քաղաքական շարժառիթներ կան՛՛: