21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Եգիպտոսում լրագրող է զոհվել. մեկ այլ լրագրողի ծեծել եւ բռնաբարել են /վիդեո/

Եգիպտոսում զանգվածային անկարգությունների արդյունքում տեղի լրագրողներից մեկն է զոհվել, ԶԼՄ-ների եւս 7 աշխատակիցներ` տարբեր երկրներից տուժել են: Այս մասին տեղեկացնում է “omsk.rfn.ru”-ն` հղում անելով Լրագրողների պաշտպանության կոմիտեի այսօր հրապարակած տվյալները:

Տուժածների թվում է նաեւ 22-ամյա կին լրագրողը Դանիայից, որին ծեծել եւ բռնաբարել են ցուցարարները: Նման դեպքերի հաճախակի դառնալը գրավել է ՄԱԿ-ի ուշադրությունը: Տխուր լուրը մեկնաբանել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը. “Ես հուսով եմ, որ ցույցերի` խաղաղ անցկացման դեպքում նրանք ավելի շատ ուշադրություն կդարձնեն իգական սեռի ներկայացուցիների նկատմամբ, քանի որ ակցիաների ընաթցքում շատ են տեղի ունենում հանցագործություններ սեռական հողի վրա”:

Ընդհանուր առմամբ վերջին օրերին Եգիպտոսում առնվազն 23 մարդ է մահացել, շուրջ 400-ը վնավածքներ են ստացել:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ