09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տարածաշրջանում երկխոսության անհրաժեշտություն կա. Նալբանդյան

Երեւանում անցկացվող ՀՀ նախագահության շրջանակներում հուլիսի Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում ՛՛Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում՛՛ համաեվրոպական խորհրդաժողովին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես գալով ողջույնի խոսքով` մասնավորապես նշեց. 

՛՛Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո Հայաստանն առաջին անգամ ստանձնեց նախարարների կոմիտեի նախագահությունը: Այս կարևոր առաքելությունը մենք առաջին հերթին դիտարկում ենք իբրև հավելյալ հնարավորություն մեր ներդրումը բերելու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ԵԽ անդամ երկրների ջանքերին:

Այս նախագահությունը նաև մարտահրավեր է ԵԽ անդամ ցանկացած երկրի համար, քանի որ Եվրոպական մայրցամաքն այսօր բախվում է բազմաթիվ խնդիրների, որոնք կարող են դժվարություններ ստեղծել մեր հիմնարար արժեքների պաշտպանության գործում: Սա նաև մեծ պատասխանատվություն է, քանի որ մեր հաջողությունը կախված է ոչ միայն անդամ երկրների ներդրած ջանքերից, այլև ջանքերի պատշաճ առաջնորդությունից՛՛,-նշեց նա:

՛՛ԵԽ-ում Հայաստանի նախագահության գերակայությունները հիմնված են կազմակերպության երեք հիմնարար արժեքների վրա՝ առանձնացնելով արդի ժամանակաշրջանում, մեր կարծիքով, ամենախոցելի խնդիրները: Դրանցից կնշեի ռասիզմի և այլատյացության,  ատելության դեմ պայքարը, միջմշակութային ու միջկրոնական երկխոսությունը, մարդու իրավուքնների և օրենքի գերակայության եվրոպական չափանիշների ամրապնդումը, ժողովրդավարական հասարակությունների խթանումը՛՛,-հավելեց նա:

՛՛ՀՀ նախագահությունը նաև մեծ կարևորություն է տալիս այն ջանքերին, որոնք ուղղված են Եվրադատարանի գործունեության արդյունավետության բարձրացմանը՛՛,-նկատեց նախարարն ու նաև ընդգծեց տարածաշրջանում երկխոսության անհրաժեշտությունը:

Նախարարը շեշտեց, թե ինչ բացառիկ դեր ունի ԵԽ-ը մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության հաստատման գործում:

Նա նաև ընդգծեց օրենքի գերակայության կարևորությունը երկներում հասարակության զարգացման հարցում: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ